Որոնել
Արխիվ
13.07.2017  20:43

Հայտնի են 2024 և 2028 թվականների օլիմպիական խաղեր ընդունող քաղաքների անունները

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հաստատել է, որ 2024 և 2028 թվականների ամառային օլիմպիական խաղերի քաղաքներ են ընտրվել Փարիզը և Լոս Անջելես:

Սակայն, դեռևս հայտնի չէ, թե որ քաղաքն է առաջինն ընդունելու Խաղերը: 2024 և 2028 թթ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու հայտ ներկայացրել էին նաև Համբուրգը, Բուդապեշտը և Հռոմը, բայց վերջնական ցուցակում ընդգրկվել էին Փարիզն ու Լոս Անջելեսը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Խաղերի անցկացման հերթականությունը վերջնական կորոշվի սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի 131-րդ համաժողովի ընթացքում: Մինչ այդ Փարիզը և Լոս Անջելեսը միասին պետք է համաձայնության գան:

Երկու քաղաքներն էլ Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն. Փարիզ՝ 1900 և 1920 թթ, Լոս Անջելոս` 1932 և 1984 թթ.:

Հիշեցնենք, որ առաջիկա ամառային օլիմպիական խաղերը 2020 թվականին կկայանա Տոկիոյում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000