Euro U-21. Իտալիան հաղթեց Գերմանիային, Դանիան՝ Չեխիային (VIDEO)
Լեհաստանում շարունակվող մինչև 21 տարեկանների եվրոպայի առաջնությունում ավարտին մոտեցավ խմբային փուլը:
C խմբի մրցաշարի վերջին տուրում Իտալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիայի ընտրանուն: Միակ գոլը խփեց Ֆեդերիկո Բերնարդեսկին: Զուգահեռ ընթացած խաղում Դանիայի հավաքականը, որը կորցրել էր փլեյ-օֆ դուրս գալու բոլոր հնարավորությունները, 4-2 հաշվով պարտության մատնեց Չեխիայի ընտրանուն:
Այսպիսով, Իտալիայի հավաքականը վաստակեց 6 միավոր ու զբաղեցրեց առաջին տեղը: Գերմանիան նույնքան միավորով երկրորդն էր, Դանիան ու Չեխիան ունեցան երեքական միավոր:
Այս խմբից բացի Իտալիայի հավաքականից պայքարը կշարունակի նաև Գերմանիան, որը լավագույն ցուցանիշն ունի երկրորդ տեղը զբաղեցրած թիմերի մեջ:
Այսպիսով, Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչներում կհանդիպեն Անգլիա - Գերմանիա, Իսպանիա - Իտալիա զույգերը: