Որոնել
Արխիվ
29.03.2017  10:00

ԱԱ-2018. Ընտրական փուլ. Բրազիլիան հաղթեց Պարագվային, Արգենտինան պարտվեց Բոլիվիային (VIDEO)

ԱԱ-2018-ի ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 14-րդ տուրում Արգենտինայի հավաքականը մրցակցի հարկի տակ 0-2 հաշվով պարտվեց Բոլիվիային:

Արգենտինացիների սայթաքումից օգտվեց Չիլիի հավաքականը, որը, 3-1 հաշվով հաղթելով Վենեսուելային, շրջանցեց «Ալբասելեստային» ու բարձրացավ 4-րդ տեղ:

Մրցաշարի առաջատար Բրազիլիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Պարագվային ու ամրապնդեց առաջատարի իր դիրքերը: Աչքի ընկան Կոուտինյոն, Նեյմարն ու Մարսելոն: Ուրուգվայի հավաքականը 1-2 հաշվով զիջեց Պերուին: Կոլումբիան հյուրընակլվելիս 2-0 հաշվով հաղթեց Էկվադորին ու բարձրացավ երկրորդ հորիզոնական:

Հիշեցնենք, որ հարավամերիկյան գոտուց ԱԱ եզրափակիչ փուլի ուղեգիր է ձեռք բերում 4 թիմ, իսկ 5-րդ տեղը գրաված հավաքականը մասնակցում է անցումային խաղերին: 

14 տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000