Որոնել
Արխիվ
08.02.2017  13:45

Հենրիխ Մխիթարյան. «Եթե գումարն ընտրեի, ապա «Բորուսիայի» փոխարեն կտեղափոխվեի «Անժի»

Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների մի մասը կարծում են, որ Հենրիխ Մխիթարյանն ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը» գումարի պատճառով: Ֆուտբոլիստն անդրադարձել է հարցին և տվել է իր մեկնաբանությունները:

- Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ սխալ եմ գործել: Եթե գումարի մասին լիներ խոսքը, ապա ես «Շախտյորից» ոչ թե «Բորուսիա»  կտեղափոխվեի, այլ՝ «Անժի»: Բայց դա ինձ պետք չէ: Ես ցանկանում էի առաջ գնալ ու աճել,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է championat.com-ը հղում կատարելով Sport Bild-ին:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի ավարտից հետո Մխիթարյանը չցանկացավ երկարաձգել պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ և տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000