Որոնել
Արխիվ
21.01.2017  23:45

Շախմատ. Վեյկ ան Զեե. Արոնյանը պարտվեց Կարյակինին

Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային ամենամյա սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

7-րդ տուրում մեր շախմատիստը սևերով զիջեց Սերգեյ Կարյակինին: Այս տուրում Վեյ Յին հաղթեց Լյուկ վան Վելիին, Բաշկարան Ադբիհանը` Ռադոսլավ Վոյտաշեկին: Ոչ-ոքի խաղացին Մագնուս Կառլսենն ու Անիշ Գիրին, Ուեսլի Սոն ու Պավել Էլյանովը, Դմիտրի Անդրեյկինն ու Պենտալա Հարիկրիշնան, Ռիչարդ Ռապորդն ու Յան Նեպոմնյաշչին:

7 տուրից հետո աղյուսակը միանձնյա գլխավորում է Սոն, ով իր ակտիվում ունի 5 միավոր: Կառլսենն ու էլյանովը հետ են մնում կես միավորով: Կարյակինը և Գիրին վաստակել են 4 միավոր, իսկ Արոնյանը Ադբիհանի, Անդրեյկինի ու Հարիկրիշնայի հետ միասին բաժանում է 7-10-րդ տեղերը` վաստակած 3,5 միավորով:

Կիրակի օրը կայանալիք 8-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Գիրիի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000