Որոնել
Արխիվ
16.01.2017  23:54

Շախմատ. Վեյկ ան Զեե. Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց

Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային ամենամյա խոշոր մրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը:

3-րդ տուրում մեր շախմատիստը սևերով ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Բաշկարան Ադհիբանի հետ: Այս տուրում Վեյ Յին հաղթեց Յան Նեպոմնյաշչուն, Ուեսլի Սոն` Ռիչարդ Ռապորտին, Սերգեյ Կարյակինն էլ` Լուկ վան Վելիին: Խաղաղ ելք ունեցան Դմիտրի Անդրեյկին - Մագնուս Կառլսեն, Պավել Էլյանով - Պենտալա Հարիկրիշնա ու Ռադոսլավ Վոյտաշեկ - Անիշ Գիրի պարտիաները:

3 տուրից հետո աղյուսակը գլխավորում է ԷԼյանովը` վաստակած 2,5 միավորով: Կառլսենը, Վեյ Յին, Սոն, Կարյակինն ու Հարիկրիշնան հետ են մնում կես միավորով: Արոնյանը Անդրեյկինի ու Գիրիի հետ միասին ունի 1,5 միավոր և բաժանում է 7-9-րդ տեղերը:

Երեքշաբթի կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Նեպոմնյաշչու հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000