Որոնել
Արխիվ
14.11.2016  02:55

ԱԱ-2018. Բելգիան 8 գոլ խփեց Էստոնիայի դարպասը, Պորտուգալիան ջախջախեց Լատվիային

ԱԱ-2018-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Բելգիայի հավաքականը ընդունեց Էստոնիային ու ջախջախեց մրցակցին 8-1 հաշվով: Դուբլի հեղինակներ դարձան Դրիս Մերտենսն ու Ռոմելու Լուկակուն:

Նույն խմբում Հունաստանի հավաքականը ընդունեց Բոսնիային, և կարողացավ փրկվել պարտությունից խաղի ավարտից 10 վայրկյան առաջ: Գեորգիոս Ցավելասը հրաշալի հարվածով հավասարեցրեց հաշիվը` 1-1:

H խմբում Բելգիայի հավաքականը 4 խաղից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջինն է: Հունաստանն ունի 10 միավոր ու զբաղեցնում է երկրորդ տեղը, Բոսնիան 7 միավորով երրորդն է:

Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթեց Լատվիային: Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, ընդ որում, նա մեկ անգամ էլ չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը:

Այս խմբում Պորտուգալիայի հավաքականը վաստակած 9 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը` հետ մնալով առաջատար Շվեյցարիայից 3 միավորով:

ԱԱ-2018. Ընտրական փուլ.

B խումբ

Պորտուգալիա - Լատվիա 4-1

գոլերը` Ռոնալդու 28 (11մ), 85, Վ. Կարվալյու 70, Բրունու Ալվեշ 90+2 - Զյուզինս 67

H խումբ

Բելգիա - Էստոնիա 8-1

գոլերը` Մյոնյե 8, Մերտենս 16, 68, Ազար 25, Կարասկո 62, Կլավան 64 (ինքնագոլ), Լուկակու 83, 88 - Անիեր 30

Հունաստան - Բոսնիա 1-1

գոլերը`Ցավելաս 90+5 -Կարնեզիս 32 (ինքնագոլ)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000