Որոնել
Արխիվ
10.11.2016  12:45

Կրիշտիանո Ռոնալդու. «Սանտուշը և Զիդանը ֆանտաստիկ աշխատանք են կատարել, բայց ես կընտրեի Սանտուշին»

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ում է համարում 2016թ. լավագույն մարզիչ:

-Պարզ է, որ իմ երկու մարզիչներն էլ մեծ աշխատանք են կատարել: Բայց, իմ կարծիքով, պատմության մեջ առաջին անգամ Պորտուգալիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնությունում հաղթելն ավելի դժվար էր, քան «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգան: Զիդանը ֆանտաստիկ աշխատանք է կատարել, բայց եթե ընտրեմ մեկին, ապա նախապատվությունը կտամ Սանտուշին:

Իմ ընտրությունը կապված չէ հարաբերությունների հետ: Ես երկուսի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ: Կարծում եմ, եթե լինեին իմ տեղում, նրանք նույն բանը կանեին: Այս տարին ամենակարևորն է իմ կարիերայում:

Ես «Ռեալի» հետ հաղթեցի Չեմպիոնների լիգան, Պորտուգալիայի հավաքականի հետ` Եվրո-2016-ը, երկարաձգեցի «Ռեալի» և Nike-ի հետ պայմանագրերս: Սա անկասկած իմ կարիերայի լավագույն տարին է,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում marca-ն:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000