Որոնել
Արխիվ
27.10.2016  23:13

ArmFootball.com-ը և «Բուքմեյքերների Ռեյտինգը» կանխատեսումների մրցավազք կանցկացնեն

ArmFootball.com-ը և «Բուքմեյքերների Ռեյտինգի» հայկական տարբերակը համատեղ նոր նախագիծ են սկսում:  

Առաջիկա ուիքենդից սկսած՝ կարող եք հետևել երկու կայքերի ներկայացուցիչների ֆուտբոլային կանխատեսումների մրցավազքին:

Ամեն շաբաթ կընտրվեն առաջատար թոփ-4 առաջնությունների ամենաուշագրավ երեք հանդիպումները, որոնց վերաբերյալ իրենց կանխատեսումները կանեն և ArmFootball-ի, և «ԲՌ»-ի ներկայացուցիչները:

Հակամարտությունը կմեկնարկի հոկտեմբերի 29-ին՝ «Սաութհեմփթոն» — «Չելսի», «Յուվենթուս» — «Նապոլի», «Ալավես» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումներով: ArmFootball-ից առաջինը պայքարի մեջ կմտնի լրագրող Հայկազ Մկրտչյանը, իսկ «Բուքմեյքերների Ռեյտինգից»` լրագրող, կանխատեսող Ազատ Շահբազյանը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ինֆոգրաֆիկայի տեսքով՝ հաջորդ շաբաթվա ընթացքում:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Շալկե - Մանչեսթեր Սիթի հանդիպումը
Շալկեի հաղթանակով
Մանչեսթեր Սիթիի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000