Որոնել
Արխիվ
11.10.2016  01:48

ԱԱ-2018. B խումբ. Պորտուգալիան ջախջախեց Ֆարերներին, Շվեյցարիան հաղթեց Անդորրայում

2018թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբում Պորտուգալիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 6 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆարերյան կղզիների հավաքականի դարպասը:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Անդրե Սիլվան` աչքի ընկնելով 12-րդ, 22-րդ ու 37-րդ րոպեներին: Երկրորդ կեսում էլ աչքի ընկան Կրիշտիանու Ռոնալդուն, Ժոաու Մոուտինյուն ու Ժոաու Կանսելոն:

Շվեյցարիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց Անդորրային, Հունգարիան առավելության հասավ Լատվիայի նկատմամբ:

3 խաղից հետո մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է Շվեյցարիայի հավաքականը: Պորտուգալիան հետ է մնում 3 միավորով, Հունգարիան ունի 4 միավոր:

Ֆարերյան կղզիներ - Պորտուգալիա 0-6

գոլերը` Ա. Սիլվա 12, 22, 37, Ռնալդու 65, Մոուտինյու 90+1, Կանսելո 90+3

Անդորրա - Շվեյցարիա 1-2

գոլերը` Ա. Մարտինես 90+1 - Շեր 19, Մեհմեդի 77

Լատվիա - Հունգարիա 0-2

գոլերը` Գյուրշո 10, Շալայ 77

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000