Որոնել
Արխիվ
11.10.2016  01:32

ԱԱ-2018. A խումբ. Ֆրանսիան հաղթեց Հոլանդիային, Շվեդիան` Բուլղարիային

2018թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Ֆրանսիայի հավաքականը արտագնա հաղթանակ տարավ Հոլանդիայի հավաքականի նկատմամբ` 1-0 հաշվով: Միակ գոլը հանդիպման առաջին կեսում խփեց Պոլ Պոգբան:

Շվեդիայի հավաքականն էլ սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց Բուլղարիայի ընտրանու դարպասը: Աչքի ընկան Օլա Տոյվոնենը, Օսկար Հիլյեմարկն ու Վիկտոր Լինդելյոֆը:

Բելառուսի հավաքականը սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել Լյուքեմբուրգին, թեև լյուքսեմբուրգցիները, թեև վերջիններս ամբողջ երկրորդ խաղակեսում հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով:

Շվեդիայի ու Ֆրանսիայի հավաքականները վաստակած 7 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հոլանդացիները հետ են մնում երեք միավորով:

Հոլանդիա - Ֆրանսիա 0:1

գոլը` Պոգբա 30

Շվեդիա - Բուլղարիա 3-0

գոլերը` Տոյվոնեն 39, Հիլյեմարկ 45, Լինդելյոֆ 58

Բելառուս - Լյուքսեմբուրգ 1-1

գոլերը` Սավիցկի 80 - Յոախիմ 85

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Ատլետիկո Մադրիդ - Յուվենտուս հանդիպումը
Ատլետիկոյի հաղթանակով
Յուվենտուսի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000