Որոնել
Արխիվ
09.10.2016  01:04

Մեր մրցակիցները. Լեհաստանը հաղթեց Դանիային, Մոնտենեգրոն ջախջախեց Ղազախստանին

Աշխարհի 2018թ.-ի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի հետ միևնույն խմբում ընդգրկված Մոնտենեգրոյի հավաքականը սեփական հարկի տակ հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Ղազախստանի ընտրանու դարպասը:

Խմբի վերջին խաղում Լեհաստանի հավաքականն ընդունեց Դանիայի ընտրանուն և հաղթեց 3-2 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ դաշտի տերերի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

Այսպիսով, Լեհաստանի, Ռումինիայի և Մոնտենեգրոյի հավաքականներն ունեն 4-ական միավոր Ղազախստանն ունի մեկ միավոր, Հայաստանը երկու խաղում երկու պարտություն է կրել:

Մոնտենեգրո - Ղազախստան 5-0

գոլերը` Տոմաշևիչ 26, Վուկչևիչ 59, Յովետիչ 64, Բեչիրայ 71, Սավիչ 78

Լեհաստան - Դանիա 3-2

գոլերը` Լևանդովսկի 20, 36, 48 - Գլիկ 49 (11մ), Պոուլսեն 69

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000