Որոնել
Արխիվ
16.09.2016  13:31

Միշա Ալոյան. «Երբեք արգելված ոչինչ չեմ օգտագործել»

2016թ.-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հայտարարել է, որ արգելված խթանիչներ չի օգտագործել:

- Ինչպե՞ս կարելի է դոպինգ օգտագործել, երբ գտնվում ես ամենօրյա խիստ հսկողության տակ: Իմաստ չկա նման բան անելու: Ես երբեք արգելված ոչինչ չեմ օգտագործել, դա ընդհանրապես իմ կյանքի սկզբունքներին դեմ է, և նման հսկողության տակ էլ իմաստ չկա այդպիսի բան անել: Առավել ևս, երբ առջևում օլիմպիական խաղերն են, իմաստ չունի, պետք է հիմար լինես նման բան անելու համար: Հիմա հետաքննություն կլինի, ինչպես միշտ, հետո կերևա: Այդ պատճառով հիմա ոչինչ չեմ կարող ասել,- Ալոյանի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Հիշեցնենք, որ Fancy Bears հաքերների խումբը հրապարակել էր WADA-ի գաղտնի փաստաթղթերի երկրորդ մասը, ոչտեղ նշված էր 25 մարզիկների անուն` 8 երկրներից, ովքեր արգելված խթանիչներ են օգտագործել` WADA-ի թույլտվությամբ: Նրանց թվում են Ռիոյի խաղերի 14 մեդալակիրներ: Ցուցակում կա նաև Ալոյանի անունը: Համաձայն տվյալների` նրա արյան մեջ տուամինոհեպտան է հայտանբերվել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000