Որոնել
Արխիվ
24.08.2016  19:43

Ռիո-2016. Մարմնամարզություն. Արթուր Դավթյան. «Հնարավորություն ունեի գոնե եզրափակիչ դուրս գալու»

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մեկնաբանել է իր ելույթը 31-րդ ամառային օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք, որ Դավթյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը հենացատկում:

- Հնարավորություն ունեի գոնե եզրափակիչ դուրս գալու: Առաջնային նպատակը դա էր: Մարզական անհաջողություն էր, որ չստացվեց, ուրիշ ոչինչ: Ծնկի վնասվածք ունեի, բայց դա դեր չի խաղացել, պարզապես չստացվեց: Վնասվածքը չի խանգարել: Չզգացի, որ շատ բարձր եմ ցատկել: Ուղղակի այդ պահին չստացվեց, երբ կանգնեցի, չզգացի հատակը, չկարողացա դիմավորեի, որ կանգնեի: Ուժեղ լարվածություն չկար, որ ասեմ այդ էր պատճառը: Պարզապես փորձ էր, որը չստացվեց,- Դավթյանի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի թղթակիցը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000