Որոնել
Արխիվ
17.08.2016  17:00

Ռիո-2016. Օր11. Թալախաձեն գերազանցում է Ռեզազադեի ռեկորդը. 11-րդ օրվա ամփոփումը (VIDEO)

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 11-րդ օրը մեդալների 27 հավաքածու խաղարկվեց:

Ռիոյոմ իր չորորդ ոսկին նվաճեց ամերիկուհի Սիմոնա Բայլզը, ով իրեն հավասարը չուներ ազատ վարժություններում: Վերջապես իր առաջին օլիմպիական ոսկին նվաճեց ուկրաինացի Օլեգ Վերնյաևը, ով փայլուն հանդես եկավ պտտաձողի վրա վարժությունում:

Ֆանտաստիկ ելույթ ունեցավ վրացի ծանրորդ Լաշա Թալախաձեն, ով հաղթեց` գերազանցելով լեգենդար Հուսեյն Ռեզազադեի համաշխարհային ռեկորդը երկամարտում:

Ֆուտբոլի կանանց մրցաշարի կիսաեզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը հանդիպեց Շվեդիային ու պարտվեց 11 մետրանոցներով: Մյուս խաղում Գերմանիան հաղթեց Կանադային:

Կանանց բասկետբոլի մրցաշարումկիսաեզրափակչի ուղեգիր ձեռք բերեցին ԱՄՆ-ի Սերբիայի, Իսպանիայի ու Ֆրանսիայի հավաքականները: Կանանց վոլեյբոլի քառորդ եզրափակչում Սերբիան հաղթեց Ռուսաստանին, Չինաստան` Բրազլիային, ԱՄՆ-ը Ճապոնիային, Հոլանդիան` Հարավային Կորեային:

Մեդալային ընդհանուր հաշվարկում ԱՄՆ-ը բացահայտ առաջատարն է` 28 ոսկե մեդալ: Մեծ Բրիտանիան ունի 19, Չինաստանը` 17, Ռուսաստանը` 12, Գերմանիան` 11 ոսկի:

Հայաստանը վաստակած 1 ոսկե ու երեք արծաթե մեդալներով 36-րդն է:

Մարաթոնյան լող. տղամարդիկ, 10կմ (VIDEO)
1. Ֆերի Վերտման (Հոլանդիա)
2. Սպիրոս Գիաննիոտիս (Հունաստան)
3. Մարկ-Էնթոնի Օլիվիե (Ֆրանսիա)

Թիավարություն. տղամարդիկ, մեկտեղանոց կանոե, 1000մ (VIDEO)
1. Սեբաստիան Բրենդել (Գերմանիա)
2. Կեյրոս դոս Սանթոս (Բրազիլիա)
3. Սերգեյ Տարնովսկի (Մոլդովա)

Թիավարություն. կանայք, երկտեղանոց կայակ, 500մ (VIDEO)
1. Դանուտա Կոզակ/ Տիմեա Սաբո (Հունգարիա)
2. Ֆրանցիսկա Վեբեր/ Տինա Դիտցե (Գերմանիա)
3. Բեատա Միկոլայչիկ/ Կարոլինա Նայա (Լեհաստան)

Թիավարություն. կանայք, մեկտեղանոց կայակ, 200մ (VIDEO)
1. Լիզա Քարինգթոն (Նոր Զելանդիա)
2. Մարթա Վալցիկևիչ (Լեհաստան)
3. Իննա Օսիպենկո-Ռադոմսկայա (Ադրբեջան)

Թիավարություն. տղամարդիկ, մեկտեղանոց կայակ, 100մ (VIDEO)
1. Մարկուս Վալս (Իսպանիա)
2. Յոզեֆ Դոստալ (Չեխիա)
3. Ռոման Անոշկին (Ռուսաստան)

Աթլետիկա. տղամարդիկ, եռացատկ (VIDEO)
1. Քրիսթիան Թեյլոր (ԱՄՆ)
2. Ուիլ Քլեյ (ԱՄՆ)
3. Դոն Բին (Չինաստան)

Աթլետիկա. կանայք, սկավառակի նետում (VIDEO)
1. Սանդրա Պերկովիչ (Խորվաթիա)
2. Մելինա Ռոբեր-Միշոն (Ֆրանսիա)
3. Դենիա Կաբալյերո (Կուբա)

Առագաստանավային սպորտ. Կանայք, Laser Radial (VIDEO)
1. Մարիտ Բոումեստեր (Հոլանդիա)
2. Աննալիզ Մերֆի (Իռլանդիա)
3. Աննա-Մարի Ռինդոմ (Դանիա)

Մարմնամարզություն. Տղամարդիկ, զուգափայտեր (VIDEO)
1. Օլեգ Վերնյաև (Ուկրաինա)
2. Դեն Լեյվա (ԱՄՆ)
3. Դավիդ Բելյավսկի (Ռուսաստան)

Սինքրոն լող. դուետներ (VIDEO)
1. Նատալիա Իշչենկո/ Սվետլանա Ռոմանիշինա (Ռուսաստան)
2. Սուն Վեն Յան/ Հուան Սյուե Չեն (Չինաստան)
3. Յուկիկո Ինուի/ Ռիսակո Միցուի (Ճապոնիա)

Առագաստանավային սպորտ. Տղամարդիկ, Laser (VIDEO)
1. Թոմ Բարթոն (Ավստրալիա)
2. Տոնչի Ստիպանովիչ (Խորվաթիա)
3. Սեմ Միչ (Նոր Զելանդիա)

Մարմնամարզություն. կանայք, ազատ վարժություններ (VIDEO)
1. Սիմոն Բայլզ (ԱՄՆ)
2. Ալեքսանդրա Ռայսման (ԱՄՆ)
3. Էմի Թինքլեր (Մեծ Բրիտանիա)

Առագաստանավային սպորտ. ֆինն (VIDEO)
1. Ջայլզ Սքոթ (Մեծ Բրիտանիա)
2. Վասիլի Զբոգար (Սլովենիա)
3. Քալեբ Փեյն (ԱՄՆ)

Մարմնամարզություն. տղամարդիկ, պտտաձող (VIDEO)
1. Ֆաբիան Համբյուխեն (Գերմանիա)
2. Դեն Լեյվա (ԱՄՆ)
3. Նիլ Ուիլսոն (Մեծ Բրիտանիա)

Առագասատանավային սպորտ. խառը, Նակրա 17 (VIDEO)
1. Արգենտինա
2. Ավստրալիա
3. Ավստրիա

Հեծանվասպորտ. Տրեկ. կանայք, օմնիում (VIDEO)
1. Լաուրա Տրոտ (Մեծ Բրիտանիա)
2. Սարա Համեր (ԱՄՆ)
3. Ժյուլյեն Դորե (Բելգիա)

Հեծանվասպորտ. Տրեկ. կանայք, սպրինտ (VIDEO)
1. Քրիստինա Ֆոգել (Գերմանիա)
2. Ռեբեքա Ջեյմս (Մեծ Բրիտանիա)
3. Քեթի Մերչանտ (Մեծ Բրիտանիա)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. տղամարդիկ, 66 կգ (VIDEO)
1. Դավոր Սեֆանեկ (Սերբիա)
2. Միհրան Հարությունյան (Հայաստան)
3. Շմագի Բոլկվաձե (Վրաստան)
3. Ռասուլ Չունաև (Ադրբեջան)

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ. տղամարդիկ, 98 կգ (VIDEO)
1. Արթուր Ալեքսանյան (Հայաստան)
2. Յասմանի Լուգո (Կուբա)
3. Չենկ Իլդեմ (Թուրքիա)
3. Ղասեմ Ռեզաեի (Իրան)

Ջրացատկ. տղամարդիկ, 3մ (VIDEO)
1. Ցաո Յուան (Չինաստան)
2. Ջեք Լո (Մեծ Բրիտանիա)
3. Պատրիկ Հաուսդինգ (Գերմանիա)

Հեծանվասպորտ. տղամարդիկ, կեյրին (VIDEO)
1. Ջեյսոն Քեննի (Մեծ Բրիտանիա)
2. Մատհեյս Բյուհլի (Հոլանդիա)
3. Ազիզուլհասնի Ավանգ (Մալազիա)

Բռնցքամարտ. տղամարդիկ, 60 կգ (VIDEO)
1. Ռոբսոն Կոնսեյսաո (Բրազիլիա)
2. Սոֆյան Ումիա (Ֆրանսիա)
3. Օտգոնդալայ Նորնյամբուու (Մոնղոլիա)
3. Լացարո Ալվարես (Կուբա)

Սեղանի թենիս. կանանց զուգախաղ (VIDEO)
1. Չինաստան
2. Գերմանիա
3. Ճապոնիա

Ծանրամարտ. տղամարդիկ, +105կգ (VIDEO)
1. Լաշա Թալախաձե (Վրաստան)
2. Գոռ Մինասյան (Հայաստան)
3. Իրակլի Թուրմանիձե (Վրաստան)

Աթլետիկա. տղամարդիկ, բարձրացատկ (VIDEO)
1. Դերեկ Դրոուին (Կանադա)
2. Մուտազ Բարշիմ (Քաթար)
3. Բոգդան Բոնդարենկո (Ուկրաինա)

Աթլետիկա. կանայք, 1500 մ (VIDEO)
1. Ֆաիհ Կիպյեգոն (Քենիա)
2. Գենզեբե Դիբաբա (Եթովպիա)
3. Ջենիֆեր Սիմփսոն (ԱՄՆ)

Աթլետիկա. տղամարդիկ, 110մ արգելավազք (VIDEO)
1. Օմար Մաքլեոդ (Ճամայկա)
2. Օրլանդո Օրտեգա (Իսպանիա)
3. Դիմիտրի Բասկու (Ֆրանսիա)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000