Որոնել
Արխիվ
13.08.2016  13:11

Ռիո-2016. Օր7. Լեգենդները թագադրում են 21-ամյա Շուլինգին. 7-րդ օրվա ամփոփումը (VIDEO)

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 7-րդ օրը մեդալների 24 հավաքածու խաղարկվեց: Աթլետները պայքարը սկսեցին համաշխարհային նոր ռեկորդով: Ալմազ Այանը գերազանցեց 23 տարվա վաղեմության ռեկորդը 10 000 մ մրցատարածությունում:

Նոր համաշխարհային ռեկորդով հաղթեց նաև իրանցի ծանրորդ Խանուշ Ռոստամին, ով գերազանցեց երկամարտի իր իսկ ռեկորդը:

Ավարտին է մոտենում օլիմպիական լողի մրցաշարը: Նախավերջին օրը լողավազանում մի քանի անակնկալներ գրանցվեցին: 200մ թիկնալողում Մայա Դիրադոն, ով այս խաղերի ընթացքում նվաճել էր բոլոր գույների մեդալները, ևս մեկ ոսկե մեդալ ավելացրեց` հաղթելով Ռիոյի խաղերի եռակի չեմպիոն Կատինկա Հոսսուին:

Սինգապուրցի 21-ամյա Ջոզեֆ Շուլինգը կիսաեզրափակչում լավագույն ժամանակն էր ցույց տվել 100 մ բատերֆլյայ մրցաձևում, այնպես որ նրա հաղթանակը այդքան էլ անակնկալ չէր համարվի, եթե նրան պարտված մարզիկների թվում չլինեին օլիմպիական 22-ակի չեմպիոն Մայքլ Ֆելփսը, աշխարհի բազմակի չեմպիոն Լասլո Չեխն ու օլիմպիական և աշխարհի չեմպիոն Չադ Լե Կլոն: Վերջին երեքը վերջնագծին միևնույն ժամանակ դիպչեցին, և երեքն էլ դարձան արծաթե մեդալակիր` զիջելով միայն երիտասարդ սինգապուրցուն:

Իսկ ահա Քեթի Լեդեքին չհիասթափեցրեց: 800 մ ազատ ոճում Լեդեքին վերջնագծին հասավ հպարտ մենության մեջ` գերազանցելով իրեն իսկ պատկանող համաշխարհային ռեկորդը և նվաճելով Ռիոյի խաղերի 4-րդ ոսկե մեդալը:

Տղամարդկանց 50մ ազատ ոճում հաղթեց Էնթնի Էրվինը: Վերջինս իր առաջին օլիմպիական ոսկին նվաճել էր 2000թ-ին` Սիդնեյում` նույն մրցաձևում: 16 տարի անց Էրվինը վերադարձավ, որպեսզի դառնա Ռիոյի խաղերի կրկնակի չեմպիոն: Սակայն, եթե Բրազիլիայում իր առաջին ոսկին Էրվինը վերցրել էր փոխանցումալողում, ապա այժմ նա կրկնեց 16 տարվա վաղեմության իր հաջողությունը 50մ ազատ ոճում:

Թենիսի մրցաշարում հայտնի դարձան առաջին մեդալակիրների անունները: Իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Մարկ Լոպեսը չեմպիոն հռչակվեցին տղամարդկանց զուգախաղերում: Կանանց զուգախաղերում եզրափակչի ուղեգիր նվաճեցին Եկատերինա Մակարովա/ Ելենա Վեսնինա և Մարտինա Հինգիս/ Տիմեա Բաչինսկի զույգերը` պարտության մատնելով երկու չեխական զույգի: Տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակչում Էնդի Մարին հաղթեց Սթիվ Ջոնսոին, Ռաֆայել Նադալը` Տոմաս Բելուչիին, Խուան Մարտին Դել Պետրոն` Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին, իսկ Կեյ Նիսիկորին` Գաել Մոնֆլիսին: Կանանց մենախաղի կիսաեզրափակչում պուերտոռիկացի Մոնիկա Պուիգը հաղթեց չեխ Պետրա Կվիտովային, իսկ գերմանուհի Անգելիկ Կերբերն ուժեղ գտնվեց ամերիկուհի Մեդիսոն Քիսից:

Բասկետբոլի մրցաշարում շատ հետաքրքիր պայքար ծավալվեց ԱՄՆ - Սերբիա խաղում: Սերբերը կարողացան հավասար պայքար մղել ահեղ «Դրիմ-թիմի» հետ, սակայն պարտվեցին 91-94 հաշվով:

Ֆուտբոլի կանանց մրցաշարում Շվեդիայի հավաքականը խոշոր անակնկալի հեղինակ դարձավ` 11 մետրանոցներով հաղթելով ԱՄՆ-ի հավաքականին: Գերմանիան հաղթեց Չինաստանին, Կանադան` Ֆրանսիային, Բրազիլիան` Ավստրալիային:

Մեդալային հաշվարկում առաջին տեղում ԱՄՆ-ն է` 20 ոսկե մեդալ: Չինաստանն ունի 13, Մեծ Բրիտանիան ու Ճապոնիան` 7-ական, Հարավային Կորեան` 6 ոսկե մեդալ:

Ակադեմիական թիավարություն. կանայք, երկտեղանոց զուգաթի, թեթև քաշ (VIDEO)
1. Իլզե Պաուլիս/ Մայքի Հեդ (Հոլանդիա)
2. Լինդսեյ Ջեներիչ/ Պատրիցիա Օբի (Կանադա)
3. Բան Ֆեյոն/ Հուան Վենյի (Չինաստան)

Ակադեմիական թիավարություն. տղամարդիկ, երկտեղանոց զուգաթի, թեթև քաշ (VIDEO)
1. Ժերեմի Ազու/ Պյեռ Ուեն (Ֆրանսիա)
2. Գերի Օ’դովան/ Փոլ Օ’դովան (Իռլանդիա)
3. Քրիստոֆեր Բրան/ Ար Սթրանդլի (Նորվեգիա)

Ակադեմիական թիավարություն. կանայք, երկտեղանոց (VIDEO)
1. Հելեն Գլովեր/ Հիզեր Սթոունինգ (Մեծ Բրիտանիա)
2. Ժենեվյև Բերենտ/ Ռեբեքա Սքոուն (Նոր Զելանդիա)
3. Աննե Անդերսեն/ Լերկե Ռասմուսեն (Դանիա)

Ակադեմիական թիավարություն. տղամարդիկ, չորս տեղանոց (VIDEO)
1. Մեծ Բրիտանիա
2. Ավստրալիա
3. Իտալիա

Հրաձգություն. տղամարդիկ, 50մ հրացան (VIDEO)
1. Հենրի Յունգհայնել (Գերմանիա)
2. Կիմ Յուն Հյուն (Հարավային Կորեա)
3. Կիրիլ Գրիգորյան (Ռուսաստան)

Աթլետիկա. կանայք, 10 000մ (VIDEO)
1. Ալմազ Այանա (Եթովպիա)
2. Վիվիան Չերույոտ (Քենիա)
3. Տիրենեուշ Դիբաբա (Եթովպիա)

Աթլետիկա. տղամարդիկ. քայլք, 20կմ (VIDEO)
1. Վան Չժեն (Չինաստան)
2. Ցայ Ցզելին (Չինաստան)
3. Դեն Բյորդ-Սմիթ (Ավստրալիա)

Ստենդային հրաձգություն. կանայք, սքիթ (VIDEO)
1. Դիանա Բակոզի (Իտալիա)
2. Կյարա Կանեյրո (Իտալիա)
3. Քիմբերլի Ռոուդ (ԱՄՆ)

Բատուտ. կանայք (VIDEO)
1. Ռոզանա Մաքլենան (Կանադա)
2. Բրիոնի Փեյջ (Մեծ Բրիտանիա)
3. Լի Դան (Չինաստան)

Ձիասպորտ. թիմային դրեսսուրա (VIDEO)
1. Գերմանիա
2. Մեծ Բրիտանիա
3. ԱՄՆ 

Ծանրամարտ. կանայք, 75կգ (VIDEO)
1. Ռիմ Չժոն Սիմ (ԿԺԴՀ)
2. Դարյա Նաումովա (Բելառուս)
3. Լիդիա Վալենտին (Իսպանիա)

Նետաձգություն. տղամարդիկ, անհատական առաջնություն (VIDEO)
1. Կու Պոն Չհան (Հարավային Կորեա)
2. Ժան-Շառլ Վալադոն (Ֆրանսիա)
3. Էլիսոն Բրեյդի (ԱՄՆ)

Ձյուդո. կանայք, +78կգ (VIDEO)
1. Էմելի Անդրեոլ (Ֆրանսիա)
2. Իդալիս Օրտիս (Կուբա)
3. Յու Սուն (Չինաստան)
3. Կանաե Յամաբե (Ճապոնիա)

Ձյուդո. տղամարդիկ, +100կգ (VIDEO)
1. Տեդի Ռիներ (Ֆրանսիա)
2. Հիսայուսի Հարասավա (Ճապոնիա)
3. Օր Սասոն (Իսրայել)
3. Ռաֆայել Սիլվա (Բրազիլիա)

Հեծանվասպորտ. տրեկ. կանայք, թիմային սպրինտ (VIDEO)
1. Չինաստան
2. Ռուսաստան
3. Գերմանիա

Հեծանվասպորտ. տրեկ. տղամարդիկ, թիմային հետապնդում (VIDEO)
1. Մեծ Բրիտանիա
2. Ավստրալիա
3. Դանիա

Սուսերամարտ, տղամարդիկ, ճկասուսեր, թիմային պայքար (VIDEO)
1. Ռուսաստան
2. Ֆրանսիա
3. ԱՄՆ

Թենիս. Տղամարդկանց զուգախաղ (VIDEO)
1. Ռաֆայել Նադալ/ Մարկ Լոպես (Իսպանիա)
2. Ֆլորին Մերգյա/ Հորիա Տեկաու (Ռումինիա)
3. Սթիվ Ջոնսոն/ Ջեք Սոկ (ԱՄՆ)

Ծանրամարտ. տղամարդիկ, 85 կգ (VIDEO)
1. Խանուշ Ռոստամի (Իրան)
2. Տյան Տաո(Չինաստան)
3. Գաբրիել Սինկարայան (Ռումինիա)

Լող. կանայք, 200մ թիկնալող (VIDEO)
1. Մեյդելին Դիրադո (ԱՄՆ)
2. Կատինկա Հոսսու (Հունգարիա)
3. Հիլարի Քոլդուել (Կանադա)

Լող. տղամարդիկ, 100մ բատերֆլյայ (VIDEO)
1. Ջոզեֆ Շուլինգ (Սինգապուր)
2. Մայքլ Ֆելփս (ԱՄՆ)
2. Լասլո Չեխ (Հունգարիա)
2. Չադ Լե Կլո (Հարավային Աֆրիկա)

Լող. կանայք, 800մ ազատ ոճ (VIDEO)
1. Քեթի Լեդեքի (ԱՄՆ)
2. Ջասմին Կառլին (Ավստրալիա)
3. Բալգարկա Կապաշ (Հունգարիա)

Լող. տղամարդիկ, 50մ ազատ ոճ (VIDEO)
1. Էնթոնի Էրվին (ԱՄՆ)
2. Ֆլորան Մանադու (Ֆրանսիա)
3. Նաթան Էդրիեն (ԱՄՆ)

Աթլետիկա. կանայք, գնդի հրում (VIDEO)
1. Միշել Կարտեր (ԱՄՆ)
2. Վալերի Ադամս (Նոր Զելանդիա)
3. Անիտա Մարտոն (Հունգարիա)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000