Ռիո-2016. Օր6. Ֆելփս` 22, Ֆիջի` 1. վեցերորդ օրվա ամփոփումը (VIDEO)
31-րդ ամառային օլիմպիական խաղերի 6-րդ օրը խաղարկվեց մեդալների 21 հավաքածու, որոնցից 6-ը` ակադեմիական թիավարությունում: Այստեղ ավելի հաոջղ ելույթ ունեցան գերմանացիները,որոնք հաղցեցին թե' տղամարդկանց, թե' կանանց չորս տեղանոց զուգաթիերով մրցաձևում:
Ռիոյում իր 4-րդ ոսկե մեդալը նվաճեց Մայքլ Ֆելփսը: Այս անգամ նա հավասարը չունեցավ 200մ կոմլեքս լողում: Այսպիսով, լեգենդար ամերիկացին դարձավ օլիմպիական 22-ակի չեմպիոն: Կանանց 100մ ազատ ոճում ամերիկուհի Սիմոնա Մանուելն ու կանադուհի Պենի Օլեկսյակը միաժամանակ հասան վերջնագիծ ու երկուսն էլ պարգևատրվեցին ոսկե մեդալով:
Օլիմպիական խաղերի պատմության մեջ իր առաջին մեդալը, այն էլ` ոսկե, նվաճեց Ֆիջին: Օվկիանոսային այդ կղզու ներկայացուցիչները ուժեղագույնն էին ռեգբի-7-ի մրցաշարում:
Մարմնամարզության կանանց բազմամարտում հերթական անգամ փայլեց ամերիկուհին Սիմոնա Բայլզը: Նա իր հետևոևմ թողեց իր հայրենակցուհի Էլի Ռայսմանին ու ռուսաստանցի Ալիյա Մուստաֆինային, և իր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Ռիոյում: Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը առաջին երկու վարժություններից հետո ընթանում էր երրորդ տեղում, բայց վերջին երկու վարժություններն անհաջող կատարեց ու նահանջեց 22-րդ հորիզոնական:
Մեդալների հաշվարկում ԱՄՆ-ը ավելացնում է առավելությունը Չինաստանի նկատմամբ: Ամերիկացիներն ունեն 16, չինացիները` 11 ոսկե մեդալ: Ճապոնիան ունի 7, Ավստրալիան 5 ոսկե մեդալ:
Թենիսի տղամարդկանց մենախաղերում հայտնի դարձան քառորդ եզրափակչի մասնակիցները: Պայքարը շարունակում են ֆավորիտներ Էնդի Մարին, Ռաֆայել Նադալն ու Խուան Մարտին դել Պոտրոն: Կանանց մենախաղերում արդեն հայտնի են կիսաեզրափակչի զույգերը: Պետրա Կվիտովան կխաղա Պուերտո Ռիկոն ներկայացնող Մոնիկա Պուիգի, իսկ Անգելիկ Կերբերը` Մեդիսոն Քիսի հետ:
Տղամարդկան զուգախաղերի եզրափակիչ են դուրս եկել իսպանական Մարկ Լոպես/ Ռաֆայել Նադալ ու ռումինական Ֆլորին Մերգեա/ Հորիա Տեչաու զույգերը: Մարտինա Հինգիսն ու Տիմեա Բաչինկսին կանանց զուգախաղերի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին:
Բասկետբոլի տղամարդկանց մրցաշարում առաջին հաղթանակը տարավ Իսպանիայի հավաքականը` պարտության մատնելով Նիգերիային: Խորվաթիան հաղթեց Բրազիլիային, Լիտվան` Արգենտինային:
Վոլեյբոլի մրցաշարում աշխարհի գավաթակիր ԱՄՆ-ի հավաքականը տարավ առաջին հաղթանակը` նաև առաջին պարտությունը հասցնելով տանտերերի ընտրանուն: