Որոնել
Արխիվ
05.08.2016  20:43

Ժոզե Մոուրինյո. «Ռոնալդուի գործողությունները ոչնչով չօգնեցին Եվրոյի եզրափակչում»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Եվրո-2016-ի եզրափակչում Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանո Ռոնալդուի գործողությունների մասին: Հիշեցնենք, որ Ռոնալդուն վնասվածքի պատճառով փոխարինվեց խաղի 25-րդ րոպեին և մինչև խաղի եզրափակիչ սուլիչը ոգևորում էր թիմին պահեստայինների նստարանից:

-Ռոնալդուն իր գործողություններով ոչնչով չօգնեց խաղի վերջին րոպեներին: Խաղադաշտում 11 ֆուտբոլիստ էին, որոնց ղեկավարում էր գլխավոր մարզիչը:

Նա մի փոքր կորցրեց վերահսկողությունն իր հանդեպ: Չեմ ասում, որ դա վատ է: Իմ փորձն ինձ ասում է, որ կարևոր որոշումներ կայացնելու պահերին ֆուտբոլիստները սավառնում են երկնքում,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում ESPN-ն:


ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000