Որոնել
Արխիվ
18.07.2016  22:49

ՈւԵՖԱ-ն հարապարակել է Եվրոպայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների անունները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն 10 ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են Եվրոպայի 2015/16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Նախապես հրապարակված 37 անուններից ՈւԵՖԱ-ի անդամն 55 երկրների լրագրողների քվեարկությամբ հաջորդ փուլ են անցնել 10 ֆուտբոլիստներ: Նրանք են` Գարեթ Բեյլը (Ուելս, «Ռեալ» Մադրիդ), Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա, «Յուվենթուս»), Անտուան Գրիզման (Ֆրանսիա, «Ատլետիկո» Մ), Տոնի Կրոս (Գերմանիա, «Ռեալ» Մ), Լիոնել Մեսիի (Արգենտինա, «Բարսելոնա»), Տոմաս Մյուլլեր (Գերմանիա, «Բավարիա»), Պեպե (Պորտուգալիա, «Ռեալ» Մ), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ» Մ), Լուիս Սուարես (Ուրուգվայ, «Բարսելոնա»):

Այս ֆուտբոլիստներից ժյուրին կընտրի լավագույն ու օգոստոսի 25-ին Մոնակոյում կհայտարարվի հաղթողի անունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000