Որոնել
Արխիվ
15.07.2016  22:50

Վիլմոտսը պաշտոնանկ արվեց, Շևչենկոն գլխավորեց Ուկրաինայի հավաքականը, Յարոլիմը` Չեխիայի

Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսին: Հիշեցնենք, որ Վիլմոտսի գլխավորությամբ Բելգիայի հավաքականը 2014թ.-ի աշխարհի ու 2016թ.-ի Եվրոպայի առաջնություններում պայքարն ավարտեց քառորդ եզրափակչում:

2004թ.-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր Անդրեյ Շևչենկոն գլխավորեց Ուկրաինայի հավաքականը: Եվրոպայի առաջնությունից առաջ Շևչենկոն ընդգրկվել էր Միխայիլ Ֆոմենկոյի մարզչական շտաբում, այժմ էլ փոխարինեց վերջինիս գլխավոր մարզչի պաշտոնում:

Նոր գլխավոր մարզիչ ունի նաև Չեխիայի հավաքականը: «Մլադե Բոլեսլավի» գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը 2 տարվա պայմանագիր է կնքել Չեխիոյի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Յարոլիմը փոխարինել է Պավել Վրբային, ով Եվրոպայի առաջնությունում ձախողվելուց հետո գլխավորեց Մախաչկալայի «Անժին»: Նոր պաշտոնում Յարոլիմի առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին: Այդ օրը Չեխիայի հավաքականը ընկերական խաղում կընդունի Հայաստանի հավաքականին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000