Որոնել
Արխիվ
10.07.2016  23:52

Եվրո-2016. Եզրափակիչ. Պորտուգալիա - Ֆրանսիա. Առաջին կեսում գոլեր չեղան, Ռոնալդուն վնասվածք ստացավ (VIDEO)

Եվրո-2016-ի եզրափակիչ խաղում կհանդիպեն Պորտուգալիայի ու Ֆրանսիայի հավաքականները: Խաղը տեղի կունենա Սեն Դենիի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:

Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին պորտուգալացիները, Նանին 4-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց տուգանայինի մատույցներից:

3 րոպե անց Անտուան Գրիզմանը ձախ եզրից մտավ տուգանային հրապարակ, բայց անհաջող հարվածեց: 10-րդ րոպեին կրկին հարվածային դիրքում հայտնվեց Գրիզմանը, նրա գեղեցիկ հարվածոց հետո Ռուի Պատրիսիուն գերազանց ցատկով գնդակը հանեց անկյունային: Դրա խաղարկումից հետո Օլիվիե Ժիրուն հարվածեց, Պատրիսիուն որսաց գնդակը:

Պատրիսիուի սեյվը Գրիզմանի հարվածից հետո

Հանդիպման 24-րդ րոպեին խաղադաշտը լքեց պորտուգալացիների առաջատար Ռոնալդուն: Մի քանի րոպե առաջ Ռոնալդուն խաղային դրվագում բախվել էր Դիմիտրի Պայետին ու վնասվածք էր ստացել: Մի քանի րոպե վնասվածքով խաղալուց հետո Ռոնալդուին դուրս բերեցին խաղադաշտից պատգարակով, ու նրան փոխարինեց Ռիկարդու Կուարեժման:

Ռոնալդուի վնասվածքը

34-րդ րոպեին Մուսա Սիսոկոն մտավ տուգանային հրապարակ ու հարվածեց, Պատրիսիուն կրկին ուշադիր էր: 5 րոպե անց Ժոզե Ֆոնտեն անկյունայինի փոխանցումից հետո բարձր հարվածեց:

Առաջին կեսի մնացած ժամանակն անցավ ֆրանսիացիների փոքր առավելությամբ, նոր վտանգավոր պահեր չեղան: Թիմերը գնացին ընդմիջման, հաշիվը բացված չէ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000