Որոնել
Արխիվ
08.07.2016  09:36

Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

Վենեսուելայում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում է նաև մինչև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Մեր մարզիկը կիսաեզրափակչում 3-0 հաշվով (30-26, 30-26, 30-26) հաղթեց ուկրաինացի Վլադիմիր Մատվեյչուկին ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Քաթարի ներկայացուցիչ Տուլասի Տարումալինգամին:

Անկախ եզրափակչի արդյունքից` Բաչկովը կարողացել է օլիմպիական խաղերի վարկանիշ վաստակել, քանի որ այս քաշային կարգում խաղարկվում էր երեք ուղեգիր:

Ավելացնենք, որ Բաչկովը 5-րդ բռնցքամարտիկն է, ով իրավունք է ստանում մասնակցել Ռիոյի խաղերին: Նախկինում վարկանիշ էին ձեռք բերել Արթուր Հովհաննիսյանը (49կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանն (56 kg) ու Վլադիմիր Մարգարյանը (69 kg):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000