Որոնել
Արխիվ
25.06.2016  14:47

Ծանրամարտ. Պաշտոնական. Անդրանիկ Կարապետյանն ու Գոռ Մինասյանը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2015թ.-ի արդյունքներով դրական դոպինգ թեստ հանձնած մարզիկների ցուցակը ու դրա հիման վրա կատարել աշխարհի առաջնության արդյունքների վերահաշվարկ:

Մասնավորապես, որակազրկվել են 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձած Կորեայի Դեմոկրատական Հանրապետությունը ներկայացնող Կիմ Կվան Սոնը և գերծանր քաշային կարգում չեմպիոն դարձած ռուսաստանցի Ալեքսեյ Լովչևը (վերջինիս գործը ներկա պահին գտնվում է մարզական արբիտրաժային դատարանում):

77 կգ քաշային կարգում չորրորդ ճանաչված Անդրանիկ Կարապետյանն ու գերծանր քաշային կարգում չորրորդ տեղ զբաղեցրած Գոռ Մինասյանը մեկ աստիճանով բարձրացել են ու արժանացել են աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: Բացի այդ, Կարապետյանը կստանա նաև փոքր արծաթե (պոկում վարժության) ու փոքր բրոնզե մեդալ (հրում վարժության) համար, իսկ Մինասյանը արծաթե մեդալի կարժանանա պոկում վարժությունում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000