Որոնել
Արխիվ
22.01.2016  23:20

Մեր մրցակիցներ. Ֆրանսիացի Էրվե Ռենարը կգլխավորի Ղազախստանի հավաքականը

Ֆրանսիացի մասնագետ Էրվե Ռենարը ժամանել է Աստանա, որտեղ բանակցություններ է վարել Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Սպասվում է, որ 47-ամյա մասնագետը կգլխավորի Ղազախստանի հավաքականը, հաղորդում է Kazfootball.kz կայքը:

Ռենարը որպես մարզիչ հայտնի է Աֆրիկայի ազգերի գավաթում ունեցած հաջողություններով: 2012թ.-ին նրա գլխավորությամբ Աֆրիկայի չեմպիոն դարձավ Զամբիայի հավաքականը, երեք տարի անց` Կոտ դʹԻվուարի հավաքականը: Բացի այդ նա գլխավորել է ֆրանսիական «Սոշո», «Շերբուր» ու «Լիլլ» ակումբները:

Հիշեցնենք, որ Ղազախստանի հավաքականը հանդիսանում է ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից մեկը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Շալկե - Մանչեսթեր Սիթի հանդիպումը
Շալկեի հաղթանակով
Մանչեսթեր Սիթիի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000