Որոնել
Արխիվ
31.10.2015  23:59

Շնորհավորանքներ ArmFootball.com-ին գործընկերներից ու մարզաշխարհի ներկայացուցիչներից

ArmFootball.com-ը 10-ամյակի առթիվ ստացավ մի շարք շնորհավորանքներ գործընկերներից, մարզիկներից, ֆուտբոլասերներից ու մարզաշխարհի ներկայացուցիչներից:

 

«Արարատ» ՖԱ

«Արարատ» ֆուտբոլային ակումբն ի սրտե շնորհավորում է ArmFootball.com կայքին` 10-ամյակի կապակցությամբ:

Մաղթում ենք երկար տարիների ստեղծագործական կյանք: Թող որ մոտ ապագայում առիթ լինի լուսաբանելու «Արարատի» և  հայկական ֆուտբոլի մեծ հաջողությունները: 

 

Արթուր Նազարյան, Armsport.am կայքի գլխավոր խմբագիր

ArmFootball.com-ի ստեղծման առաջին իսկ օրերից հետեւել եմ նրա գործունեությանը եւ նույնիսկ մի փոքր անհավատալի է թվում, որ արդեն կայքը բոլորում է իր 10 ամյակը: 21-րդ դարում մարզասեր հասարակության լրատվության առաջին աղբյուրն ինտերնետն է, ուստի առանց մարզական որակյալ կայքերի առկայության սպորտի պրոպագանդման եւ զարգացման գործում արդյունքի հասնելը գործնականում անհնար է: Մաղթում եմ ArmFootball.com-ին հարթ ճանապարհ եւ վստահ եմ, որ կայքը կկարողանա հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնց հետ ստիպված են լինում բախվել մարզական կայքերը:

 

Վերա Մարտիրոսյան, մարզական լրագրող, News.am

Շնորհավորում եմ շատ հարազատ կայքի շատ լուրջ հոբելյանը: Հայկական մարզական լրագրությունը ArmFootball.com կայքի ստեղծվելով լիովին փոխվեց: 2005-ից մենք արդեն ինտերնետով կարողանում էինք իմանալ հայկական ֆուտբոլի բոլոր նորությունները: Այսօր էլ ArmFootball.com կայքը տարբերվում է իր յուրահատկությամբ, հումորով և սկզբունքներին հավատարիմ մնալով: Ինձ համար այս կայքը յուրահատուկ նշանակություն ունի: ArmFootball-ի ֆորումը երկար ժամանակ աշխարհի բոլոր ծայրերում ապրող ֆուտբոլասեր հայերի միակ հավաքատեղին էր, այն ժամանակ երբ դեռ չկային սոց. ցանցերը: Շատ լավ ու թանկ մարդկանց հետ ես ծանոթացա հենց այնտեղ: Մաղթում եմ ArmFootball.com կայքին նորանոր բարձրունքներ: Ես գիտեմ, թե շատ անգամ որքան դժվար է եղել կայքը պահելն ու պահպանելը, բայց եթե այսքան տարի հաջողվել է, ուրեմն ապագայում ավելի լավ կլինի:

 

Արթուր Եդիգարյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Շնորհավորում եմ ArmFootball.com-ին ծննդյան կապակցությամբ: 10 տարին հայկական մարզական կայքի համար նշանակալի թիվ է: Ցանկանում եմ, որ միշտ լինեք հայկական ֆուտբոլի կողքին, և լավ լուրերով ուրախացնեք ձեր այցելուներին:

 

Ռոբերտ Արզումանյան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ

Շնորհավորում եմ այս հոբելյանի առթիվ, ցանկանում անփախան աշխատանք: Ցանկանում ենք, որ կայքի աշխատանքը միշտ ուղղված լինի հայկական ֆուտբոլի զարգացմանը, ապահովի օպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվություն, և արժանիորեն ներկայացնի հայկական ֆուտբոլը ֆուտբոլասերներին:

 

Գևորգ Բուռնուչյան, «Ֆուտբոլ 365» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Շնորհավորում եմ հոբելյանի առթիվ: Արմֆուտբոլը մեզ համար օտար կայք չէ: Ֆուտբոլ 365-ն էլ է հիմնադրվել այդ օրերին և հենց առաջին օրերից մենք հաճույքով համագործակցել ենք: Վերջիվերջո, Արմֆուտբոլի առաջին գլխավոր խմբագիր Արտուշ Մկրտչյանը եղել և մնում է անձամբ իմ և Ֆուտբոլ 365-ի լավագույն ընկերը: Ձեր կայքին առաջին հերթին ցանկանում եմ կանաչ ճանապարհ: Ընդհանրապես, ֆուտբոլային/մարզական դաշտում բոլորս ծառայում ենք մեկ նպատակի՝ օգնել մեր ֆուտբոլը, սպորտը ավելի լավը դառնալ:

 

Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիա

Հայաստանի բռցնքամարտի ֆեդերացիան մեծ սիրով շնորհավորում է հայկական մարզական առաջին կայքերից մեկի` ArmFootball.com-ի աշխատակազմին:

10-ամյա գործունեության ընթացքում ArmFootball-ը մշտապես աչքի է ընկել անաչառ տեղեկատվության մատուցումամբ` հավատարիմ մնալով իր սկզբունքներին:

Անցած տասը տարիների ընթացքում կայքը լավագույնս լուսաբանել է հայկական սպորտում, այդ թվում բռնցքամարտում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները: Միջազգային տարբեր արենաներում հայ բռնցքամարտիկների ելույթները միշտ էլ եղել են կայքի աշխատակազմի ուշադրության կենտրոնում:

Շնորհավորում ենք մեր գործընկերներին, ցանկանալով հետագա բեղմնավոր աշխատանք: - Բռնցքամարտի ֆեդերացիա

 

Էդուարդ Քալանթարյան, Արմենիա TV

Սրտանց շնորհավորում եմ ArmFootball.com կայքի իմ գործընկերներին 10-ամյա հոբելյանի կապակցությամբ։ 10 տարին առաջին, ես կասեի գրոսմայստերական շեմն է, որը ձգտում է հաղթահարել լրատվամիջոցը։ Երկարակյաց մարզական լրատվամիջոցները Հայաստանում եզակի են, այնպես որ մաղթում եմ անսպառ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ։ - 

 

Լևոն Պաչաջյան, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ

Ցանկանում եմ շնորհավորել Armfootball-ի ողջ անձնակազմին կայքի տարեդարձի կապակցությամբ, մաղթելով բեղմնավոր, կայուն և հաջող աշխատանք: Միշտ եղեք հայկակամ ֆուտբոլի կողքին և ձեր աշխատանքով աջակցեք մեր ֆուտբոլին: Դուք շատ կարևոր գործ եք կատարում…

 

Sports.kz (Ղազախստան) մարզական կայք

Դուք ամեն օր աշխատում եք հանուն ֆուտբոլի բարօրության: Ձեր օպերատիվությունը ու բարձր պրոֆեսիոնալիզմը հնարավորություն են տալիս տեղյակ լինել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ֆուտբոլի հիմնական իրադարձություններից:

Այս հոբելյանական օրը թույլ տվեք շնորհավորել Ձեզ տասնամյակի կապակցությամբ, ցանկանալ հաջողություն ու, իհարկե, հաղթանակներ: Մենք հպարտ եմ ձեր հետ բարեկամությամբ:

Вы каждый день, и каждый час трудитесь на благо футбола. Ваша компетентность, оперативность и высокий профессионализм дают возможность быть в курсе основных событий как армянского, так и международного футбола.

В этот юбилейный день позвольте поздравить Вас с круглой датой, творческих успехов и конечно побед. Мы горды нашей дружбой с вами.

 

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբ

«Գանձասար-Կապան» ակումբի ողջ կոլեկտիվը շնորհավորում է ArmFootball.com կայքին հիմնադրման տարեդարձի առթիվ` խմբագրական կազմին մաղթելով անսպառ եռանդ ու ստեղծագործ միտք: Հայկական ֆուտբոլը, հատկապես` ակումբայինը, լուրջ ուշադրության կարիք ունի, և ձեր գործունեությունը` նյութերի ու հոդվածների տեսքով, նպաստում է, որ մեր ֆուտբոլը հասանելի լինի ամենուրեք:

 

«Շիրակ» ֆուտբոլային ակումբ

«Շիրակի» ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք Արմֆուտբոլին տասնամյակի կապակցությամբ։ Մաղթում ենք միշտ մնալ անաչառ և հետաքրքիր ընթերցողների համար՝ մի քանի տասնամյակ ևս

 

Արթուր Ալեքսանյան, ըմբիշ, աշխարհի կրկնակի չեմպիոն
Ռաֆայել Ալեքսանյան, ըմբիշ 

Շնորհավորում ենք ArmFootball.com-ին 10-րդ տարեդարձի առիթով: Մաղթում ենք երկար տարիների աշխատանքային գործունեություն, նորանոր հաջողություններ եւ գնալով թող ձեր ընթերցողների բանակը մեծանա:

 

«Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժում

Այսօր սիրված մարզական կայքը՝ ArmFootball.com-ը, դարձավ 10 տարեկան, որի կապակցությամբ ՖԱՖ-ականներս շնորհավորում ենք սիրելի կայքին: 10 տարի անաչառ լրատվություն, ԱՆԿԱԽ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, համարձակ և օգտակար վերլուծություններ մեր ֆուտբոլի վերաբերյալ:
ՖԱՖ-ի ակունքները գալիս են ArmFootball.com կայքի ֆորումից, որտեղ հավաքված են հազարավոր հայ մարզասերներ ամբողջ աշխարհից, որտեղ մինչ օրս քննարկումներ են գնում հայկական ֆուտբոլին և սպորտին վերաբերող յուրաքանչյուր իրադարձություն վերաբերյալ: Ֆորումի միջոցով են ՖԱՖ-ի հիմնադիրները տարիներ առաջ ծանոթացել միմյանց հետ և ֆորումային քննարկումների միջոցով ֆան շարժումը առաջին քայլերն է արել մեր ֆուտբոլում:

 

ArmFootball.com-ի աշխատակազմը շնորհակալություն է հայտնում բոլորին ջերմ բարեմաղթանքների համար: Դրանք մեզ պարտավորեցնում են ավելի մեծ նվիրումով շարունակել մեր աշխատանքը` հանուն հայկական սպորտի զարգացման:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000