Որոնել
Արխիվ
24.01.2015  23:53

Շախմատ. Վեյկ ան Զեե. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշյե-Լագրավի, Սևյանը` Նավարայի հետ

Վեյկ ան Զեեում ավարտին է մոտենում շախմատային ամենամյա սուպերմրցաշարը, որի ուժեղագույնների խմբում հանդես է գալիս նաև Լևոն Արոնյանը:

Նախավերջին տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Եվս 4 պարտիա ունեցան խաղաղ ելք`, Մագնուս Կառլսենը միավորը կիսեց Դին Լիժենի, Վասիլի Իվանչուկը` Ֆաբիանո Կարուանայի, Թեմուր Ռաջաբովը` Հու Յիֆանի, Լուկ վան Վելին` Բահադուր Ջոբավայի հետ:

Իվան Շարիչը սպիտակներով պարտության մատնեց Ռադոսլավ Վոյտաշեկին, իսկ Անիշ Գիրին` Ուեսլի Սոյին:

Վերջին տուրից առաջ աղյուսակը գլխավորում է Մագնուս Կառլսենը, ով վաստակել է 8,5 միավոր: Նրանից կես միավորով հետ է մնում Գիրին: Վաշյե-Լագրավը, Սոն ու Դին Լիժենն ունեն 7,5-ական միավոր: Արոնյանը 5,5 միավոևով 9-րդն է: Կիրակի օրը կայանալիք վերջին տուրում մեր շախմատիստի մրցակիցը կլինի Դին Լիժենը:

Երկրորդ խմբում հանդես եկող Սամուել Սևյանը սևերով ոչ-ոքի խաղաց չեխ Դավիդ Նավարայի հետ: ԱՄՆ ներկայացնող 14-ամյա շախմատիստը 6,5 միավորով կիսում է 6-7-րդ տեղերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000