Որոնել
Արխիվ
23.01.2015  21:38

Շախմատ. Վեյկ ան Զեե. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Իվանչուկի հետ

Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային ամենամյա սուպերմրցաշարը, որի ուժեղագույնների խմբում հանդես է գալիս Լևոն Արոնյանը:

10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ: Անիշ Գիրին սպիտակներով պարտության մատնեց Լուկ վան Վելիին, Ուեսլի Սոն` Իվան Շարիչին, Հու Յիֆանը` Բահադուր Ջոբավային: Դին Լիժենը սևերով ուժեղ գտնվեց Ռադոսլավ Վոյտաշեկից: Խաղաղ ելք ունեցան Մագնուս Կառլսեն - Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Ֆաբիանո Կարուանա - Թեմուր Ռաջաբով պարտիաները:

10 տուրից հետո Արոնյանն ունի 5 միավոր: Նա 9-10-րդ տեղերն է կիսում Վոյտաշեկի հետ: Վաղը կայանալիք 11-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Վաշյե-Լագրավի դեմ:

Երկրորդ խմբում հանդես եկող Սամուել Սևյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Արի Դեյլի հետ: ԱՄՆ ներկայացնող 14-ամյա շախմատիստը 6 միավորով կիսում է 6-7-րդ տեղերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000