Որոնել
Արխիվ
21.01.2015  20:10

Շախմատ. Վեյկ ան Զեե. Ռաջաբով - Արոնյան` ոչ-ոքի

Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային ամենամյա սուպերմրցաշարը, որի ուժեղագույնների խմբում հանդես է գալիս նաև Լևոն Արոնյանը:

10-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Թեմուր Ռաջաբովի հետ: Խաղաղ ելք ունեցան նաև Դին Լիժեն - Ուեսլի Սո, Վասիլի Իվանչուկ - Մագնուս Կառլսեն, Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Ռադոսլավ Վոյտաշեկ պարտիաները: Լուկ վանե Վելին պարտության մատնեց Հու Յիֆանին: Եվս երոկւ պարտիա ընթացքի մեջ է:

Արոնյանը վաստակեց 4,5 միավոր ու զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ ուրբաթ օրը` հունվարի 23-ին մեր շախմատիստը կխաղա Իվանչուկի դեմ:

Երկրորդ խմբում հանդես եկող Սամուել Սևյանը սևերով ոչ-ոքի խաղաց Սամուել Շեկլանդի հետ: ԱՄՆ ներկայացնող 14-ամյա գրոսմայստերը 5,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000