Որոնել
Արխիվ
06.06.2014  10:55

«Արսենալը» հետաքրքրված է Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով

Թուրինի «Յուվենթուսի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»: 

Թուրինյան ակումբը մոտ է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային գնելուն, այդ իսկ պատճառով ցանկանում է վաճառել իր կազմի ֆուտբոլիստներից մեկին:

Ամենայն հավանականությամբ, թիմը կլքի 29-ամյա Լյորենտեն, ում ծառայություններով ներկա պահին հետաքրքրված են «Բարսելոնան», «Վալենսիան» և «Արսենալը», հաղորդում է TMW-ն:

Ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»: 

Հավելենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում իսպանացի հարձակվողը մասնակցել է 34 հանդիպման, խփել 16 գնդակ և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000