Որոնել
Արխիվ
24.02.2014  03:31

Սոչի-2014. Օրագիր N16. Այն ամենը ինչ պետք է իմանալ օլիմպիական խաղերի վերջին օրվա մասին (VIDEO)

Սոչիում ավարտվեցին 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Վերջինը օրը մեդալների 3 հավաքածու խաղարկվեց: 

Ռուսաստանի պատվիրակները վերջին օրը ևս երկու ոսկե մեդալ նվաճեցին: Դահուկավազքի մարաթոնում (50կմ) ռուսներն ընդհանրապես գրավեցին պատվո պատվանդանը: Ալեքսանդր Լեգկովը, Մաքսիմ Վիլեդժանինը, Իլյա Չերնաուսովը և նորվեգացի Մարտին Յոնսրուդ Սունդբյուն 50 կմը հաղթահարելուց հետո եզրագծին մոտ ցուցադրեցին նաև իրենց սպրինտերային ունակությունները: Այստեղ ռուս երեք դահուկորդները կարողացան հեևտևում թողնել նորվեգացուն` անկախ ամեն ինչից ապահովելով իրենց երկրի հաղթանակը մեդալների ընդհանուր հաշվարկում:

Դահուկավազք. Մասս-ստարտ. Տղամարդիկ. Ռուս դահուկորդների տրիումֆը (VIDEO)

Բոբսլեյի քառյակների մրցումներում կրկին իրեն հավասարը չունեցավ Ալեքսանդր Զուբկովի թիմը: Զուբկովն ու Ալեքսեյ Վոեվոդան հաղթել էին երկյակների մրցաշարում, այժմ նրանք Ալեքսեյ Նեգոդայլոյի ու Դմիտրի Տրունենկովի հետ միասին հաղթեցին նաև քառյակների մրցաշարում` հետևում թողնելով Լատվիայի ու ԱՄՆ-ի թիմերին:

Բոբսլեյ. Տղամարդիկ. Քառյակներ. Մրցանակային եռյակի ելույթները (VIDEO)

Հոկեյի եզրափակչում սպասված պայքարը չծալվավեց: Կանադացիները մի գլուխ ուժեղ դուրս եկան շվեդներից ու խաղափուլերից յուրաքանչյուրում մեկական տափօղակ խփեցին` հաղթելով 3-0 հաշվով: Կանադան երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց հոկեյի օլիմպիական չեմպիոն:

Շվեդիա - Կանադա 0:3 (VIDEO)

Մեդալների ընդհանուր հաշվարկում Ռուսաստանը առաջինն էր` 13 ոսկե մեդալով: Ընդհանուր առմամբ ռուսները 33 մեդալ նվաճեցին, ինչը նույնպես լավագույն արդյունքն էր:

Նորվեգիան նվաճած 11 ոսկե մեդալով երկրորդն էր: Կանադան վաստակեց 10, ԱՄՆ` 9 ոսկե մեդալ: Հոլանդիան ու Գերմանիան նվաճեցին 8-ական ոսկե մեդալ:

Փետրվարի 23

Դահուկավազք, մասս-ստարտ, 50կմ, տղամարդիկ

1. Ալեքսանդր Լեգկով (Ռուսաստան)
2. Մաքսիմ Վիլեդժանին (Ռուսաստան)
3. Իլյա Չերնաուսով (Ռուսաստան)

Բոբսլեյ, քառյակներ, տղամարդիկ

1. Ռուսաստան
2. Լատվիա
3. ԱՄՆ

Հոկեյ, տղամարդիկ

1. Կանադա
2. Շվեդիա
3. Ֆինլանդիա 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000