Որոնել
Արխիվ
22.02.2014  04:42

Սոչի-2014. Օրագիր N14. Ռուս-կորեացու հերթական տրիումֆը շորթ-տրեկում, Շվեդիան ու Կանադան` հոկեյի մրցաշարի եզրափակչում. այն ամենը ինչ պետք է իմանալ օլիմպիական խաղերի 14-րդ օրվա մասին (VIDEO)

Ձմեռային օլիմպիական խաղերի 14-րդ օրը մեդալների 7 հավաքածու խաղարկվեց:

3 հավաքածու խաղարկվեց շորթ-տրեկի մրցաշարում: Այստեղ հիանալի հանդես եկավ Ռուսաստանը ներկայացնող կորեացի Վիկտոր Անը, ով նախ հաղթեց 500 մ տարածությունում, իսկ հետո ոսկե մեդալ նվաճեց թիմային էստաֆետում: Սա նրա չորրորդ մեդալն էր այս խաղերում, մինչ այդ նա նվաճել էր մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Այս ցուցանիշով նա ներկա պահին Սոչիի խաղերի ամենահաջողակ մարզիկն է, և այդ այն դժվար թե գերազանցվի մնացած երկու օրերում: Բացի այդ, Անը դարձավ օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն: Եվս 3 ոսկե մեդալ նա նվաճել էր 2006թ.-ին Թուրինում` ներկայացնելով Հարավային Կորեան:

Իսկ Անի պատմական հայրենիքի ներկայացուցիչները գերազանց հանդես եկան կանանց 1000 մ տարածությունում: Սին Հի Պակը դարձավ ոսկե, իսկ Սուկ Հի Շիմը` բրոնզե մեդալակիր:

Շորթ-տրեկ. Տղամարդիկ. 500 մ. Եզրափակիչ (VIDEO)

Շորթ-տրեկ. Կանայք. 1000 մ. Եզրափակչի լավագույն դրվագները (VIDEO)

Շորթ-տրեկ. Էստաֆետա. 5000մ. Տղամարդիկ. Եզրափակիչ հատվածը (VIDEO)

Գերազանց ելույթ ունեցան Ուկրաինայի բիատլոնիստուհիները: 4X6 կմ էստաֆետում նրանք բոլորից լավ կրակեցին ու բոլորից լավ անցան մրցատարածությունը` հետևում թողնելով Ռուսաստանի և Նորվեգիայի հավաքականներին:

Բիատլոն. Էստաֆետա. Կանայք. Մրցանակակիրների ֆինիշը (VIDEO)

Ինչպես և խաղերի նախորդ օրը, երկու ոսկե մեդալ նվաճեցին Կանադայի պատվիրակները: Ֆրիսթայլի սքի-կրոսս մրցումներում ոսկին ու արծաթը բաժին հասավ կանադուհիներ Մարիել Թոմփսոնին ու Կելսի Սերվային, իսկ կյորլինգի մրցաշարի եզրափակչում Կանադայի ընտրանին ջախջախեց Մեծ Բրիտանիային:

Ֆրիսթայլ. Կրոսս. Կանայք. Եզրափակիչ (VIDEO)

Ոլորավայրէջքի մրցաշարում հիանալի հանդես եկավ 19-ամյա ամերիկուհի Միկաելա Շիֆրինը: Աշխարհի 2013թ.-ի չեմպիոնուհին իրեն հավասարը չունեցավ երկու փորձերի արդյունքում` առաջ անցնելով երկու ավստրուհիներից և երկու շվեդուհիներից:

Լեռնադահուկային սպորտ. Ոլորավայրէջք. Կանայք. Մրցանակային եռյակի ելույթը (VIDEO)

Հոկեյի տղամարդկանց մրցաշարում հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները: Շվեդիան ու Կանադան կիրակի օրը կխաղարկեն օլիմպիական խաղերի վերջին ոսկե մեդալը, իսկ ահա Ֆինլանդիան ու ԱՄՆ շաբաթ օրը կպայքարեն բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակիչ. Շվեդիա - Ֆինլանդիա 2:1 (VIDEO)

Կիսաեզրափակիչ. Կանադա - ԱՄՆ 1:0 (VIDEO)

Մեդալների ընդհանուր հաշվարկում առաջինը Նորվեգիան է` 10 ոսկե մեդալ: Ռուսները, կանադացիներըն ու ամերիկացիները վաստակել են 9-ական ոսկե մեդալ, Գերմանիան` 8:

Փետրվարի 22-ին իր ելույթները կավարտի լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, նա հանդես կգա ոլորավայրէջքի մրցաշարում: Մրցումների մեկնարկը` 16:45-ին:

Փետրվարի 21

Ֆրիսթայլ, կրոսս, կանայք

1. Մարիել Թոմփսոն (Կանադա)
2. Կելսի Սերվա (Կանադա)
3. Աննա Հոլմլունդ (Շվեդիա)

Կյորլինգ, տղամարդիկ

1. Կանադա
2. Մեծ Բրիտանիա
3. Շվեդիա

Բիատլոն, էստաֆետա, 4X6 կմ, կանայք

1. Ուկրաինա
2. Ռուսաստան
3. Նորվեգիա

Լեռնադահուկային սպորտ, ոլորավայրէջք, կանայք

1. Միկաելա Շիֆրին (ԱՄՆ)
2. Մարլիզ Շիլդ (Ավստրիա)
3. Կատրին Զետել (Ավստրիա)

Շորթ-տրեկ, 500 մ, տղամարդիկ

1. Վիկտոր Ան (Ռուսաստան)
2. Դանցզին Ու (Չինաստան)
3. Չարլի Կորնայեր (Կանադա)

Շորթ-տրեկ, 1000 մ, կանայք

1. Սին Հի Ֆակ (Հարավային Կորեա)
2. Կեսին Ֆան (Չինաստան)
3. Սուկ Հի Շիմ (Հարավային Կորեա)

Շորթ-տրեկ, էստաֆետ, 5000 մ, տղամարդիկ

1. Ռուսաստան
2. ԱՄՆ
3. Չինաստան 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000