Որոնել
Արխիվ
19.02.2014  12:57

Սոչի-2014. Հսկա ոլորավայրէջք. Սերեբրակյանը առաջին փորձից հետո 54-րդն է

Չորեքշաբթի օրը` փետրվարի 19-ին Սոչիում ընթացող օլիմպիական խաղերում մեկնարկեց մեր միակ լեռնադահուկորդը` Արման Սերեբրակյանը:

Հսկա ոլորավայրէջքի մրցումների առաջին փորձից հետո հայ մարզիկը ցույց տվեց 1:29:59 արդյունքը և 109 մասնակիցների մեջ (որոնցից 22-ը չհասան մինչև եզրագիծ)մ զբաղեցրեց 54-րդ տեղը` առաջատարից հետ մնալով 8,51 վայրկյանով:

Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը ներկայացնող ավստրիացի լեռնադահուկորդ Պատրիկ Բրախները զբաղեցրեց 60-րդ տեղը, իսկ վրացի լեռնադահուկորդներ Ալեքս Բենիանիձեն ու Յասոն Աբրամաշվիլին չկարողացավ հասնել ֆինիշ:

Ավելացնենք, որ երկրորդ փորձը կսկսվի Երևանի ժամանակով 14:30-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000