Որոնել
Արխիվ
31.10.2013  17:22

ArmFootball.com-ը 8 տարեկան է

2005թ-ին՝ 8 տարի առաջ, հայկական ֆուտբոլի մի քանի նվիրյալների ջանքերով ստեղծվեց ArmFootball.com կայքը:

Այն ժամանակ, երբ Հայաստանում ինտերնետ-ոլորտը այդքան էլ զարգացած չէր, և շատ քիչ հայկական կայքեր էին գործում, ArmFootball.com-ն առաջինն էր, որն իր առջև նպատակ դրեց մանրամասնորեն լուսաբանելու հայկական ֆուտբոլում կատարվող իրադարձությունները: Բացի այդ` կայքում գործող ֆորումը դարձավ հայ ֆուտբոլասերների ամենասիրելի վայրը իրենց սիրելի մարզաձևերի քննարկման համար:

Տարիների ընթացքում կայքը սկսեց անդրադառնալ ոչ միայն հայկական ֆուտբոլին, այլ նաև ամբողջ հայկական սպորտին, ինչպես նաև միջազգային ֆուտբոլին: 8 տարի շարունակ կայքը հավատարիմ կերպով ծառայում է հայկական ֆուտբոլին` լինելով նրա հետ, թե' հաղթանակների, թե' անհաջողությունների ժամանակ:

Մեր հավատարիմ այցելուների շնորհիվ մենք հուսով ենք, որ դեռ երկար ժամանակ կմնանք հայկական ֆուտբոլի կողքին` նրա հետ միասին հասնելով նոր բարձունքների:

Հարգանքներով` ArmFootball.com-ի խմբագրակազմ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000