Որոնել
Արխիվ
30.01.2013  18:30

Յուրգեն Կլոպպ. «Պատրաստ եմ Գվարդիոլայի համար նոր Մոուրինյո դառնալ»

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը խոստովանել է, որ պատրաստ է «Բավարիայի» ապագա նոր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ մրցակցությանը:

- Ես պատրաստ եմ Գվարդիոլայի համար նոր Մոուրինյո դառնալ: Մեր թիմը ցանկանում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում «Բավարիային» տհաճություններ պատճառել: Եթե Գվարդիոլան, մեր թիմերի միջև կայացած հանդիպումներից հետո գրանցված հաշիվների համար, պետք է ինձ չսիրի, ապա դա խնդիր չէ: Չեմ կարծում, որ Պեպը մրցակիցների նկատմամբ նմանօրինակ զգացողություններ ունի: Կարծում եմ՝ ես նրա հետ լեզու կգտնեմ, ինչպես դա եղավ Մոուրինյոյի դեպքում,- Կլոպպի խոսքերն է մեջբերում Bild-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000