Որոնել
Արխիվ
25.12.2012  11:35

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը՝ տարվա լավագույն թիմ

Օլիմպիական եռակի չեմպիոն շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը (Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Լ. Պետրոսյան եւ մարզիչ Արշակ Պետրոսյան) ճանաչվել է 2012 թվականի Հայաստանի լավագույն թիմ, տեղեկացնում է News.am Sport-ը:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անցկացրած հարցման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է Երեւանի «Միկան», որը շախմատի կանանց Եվրոպայի ակումբային առաջնությունում դարձել էր փոխչեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Հայաստանի տարվա լավագույն մարզիկների եւ թիմերի հարցմանը մասնակցել են 30 մարզական լրագրողներ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը զբաղեցրել էր չորրորդ տեղը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000