Որոնել
Արխիվ
18.09.2012  20:40

Շախմատ. Յուրի Դոխոյան. «Հայաստանի հավաքականը թիմային ոգու դրսևորման բացառիկ օրինակ է»

Շախմատի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը մեկնաբանել է Ստամբուլում ավարտված Համաշխարհային օլիմպիադան, որտի արդյունքներով իր գլխավորած թիմը զիջեց Հայաստանի հավաքականին լրացուցիչ ցուցանիշներով:

- Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Ռուսաստան - Հայաստան հանդիպումը: Փայլուն պարտիա խաղաց Վոլոդյա Կրամնիկը. նա իրեն հատուկ ոճով առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց Լևոն Արոնյանին, ով, ի դեպ, արդյունքում լավագույնն էր առաջին տախտակի վրա: Ընդ որում պարտիան անցավ առանց արտաքին էֆէկտների, ես այդպիսի պարտիաներ սիրում եմ: Կարելի է ասել, Կրամնիկը հաղթեց Կարպովի ոճով, դիրքային դպրոցի լավագույն ավանդույթների համաձայն: Կրկնում եմ` Կրամնիկը փայլուն հաղթանակ տարավ: Շատ թիմեր, տեսնելով իրենց առաջատարի այդպիսի պարտությունը, կփլուզվեին: Իսկ ի՞նչ ես տեսա հայկական թիմի մոտ: Նրանք մյուս խաղատախտակների վրա կրկնակի ուժեղացրին ճնշումը և արդյունքում մեր հաղթանակի մասին անգամ խոսք լիներ չէր կարող, նույնիսկ չորրորդ տախտակի վրա մեզ «սեղմում էին»:

Զարմանալի բան կատարվեց: Մենք հաղթեցինք առաջին խաղատախտակի վրա, ինչը շատ հազվադեպ է լինում: Ի վերջո, թիմային մրցումներում առաջին տախտակի վրա հանդիպում են գրեթե հավասար ուժերով շախմատիստներ, և նրանց պարտիաները հիմնականում ոչ-ոքի են ավարտվում: Իսկ այստեղ` հաղթանակ, ընդ որում գեղեցիկ, լիարժեք, սակայն թիմային ոչ-ոքի… Դա ապացուցում է, որ Հայաստանի հավաքականը չի փլուզվում, չնայած եթե նայենք անուններին, ապա առանձնահատուկ բան չենք տեսնի: Բայց նրանք հաղթում են վերջին 4 օլիմպիադաներից երեքում: Ինձ թվում է` նրանք թիմային ոգու դրսևորման բացառիկ օրինակ են: Եվ մեր տղաները, հետևելով նրանց խաղին, միշտ ասում են, որ երբ հայերը հավաքվում են միասին, ապա ավելի ուժեղ են խաղում:

Մեր թիմը Հայաստանի հավաքականից պակաս ուժեղ չխաղաց: Մրցաշարի ավարտից երեք տուր առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի հավաքականը դուրս կգա հետապնդողների շարքից ու առաջին տեղը կզբաղեցնի լրացուցիչ ցուցանիշներով, քանի որ նրանք 7-րդ տուրում պարտվել էին Չինաստանին: Շատերը նրանց փոխարեն կհանձնվեին, սակայն նրանք հավաքվեցին ու չորս անընդմեջ հաղթանակ տոնեցին: Եվ լրացուցիչ ցուցանիշները մեր օգտին չէին,- Դոխոյանի խոսքերն է մեջբերում Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000