Որոնել
Արխիվ
12.09.2012  13:48

Վլադիմիր Հակոբյան. «եռ կմտածեմ հաջորդ օլիմպիադայում խաղալու վերաբերյալ»

Հայաստանի շախմատի հավաքականի երրորդ համար Վլադիմիր Հակոբյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանն ընթացող մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հետագա պլաններին:

- Բոլոր հաղթանակները թանկ են, ամեն տեղ շատ լարված պայքար է ընթանում, ամեն մեկը շատ թանկարժեք է և ինձ համար, և բոլոր տղաների համար, որովհետև ամեն տեղ ամեն ինչ արվել է թիմի համար:

Վերջնական դեռ չեմ որոշել, արդեն եռակի չեմպիոն եմ, կուզենայի դուրս գալ օլիմպիադիայից որպես հաղթող, նաև թիմն է շատ սիրուն, աշխարհի առաջնությունում հաստատ կխաղամ, շատ հետաքրքիր է։ Դեռ կմտածեմ հաջորդ օլիմպիադայում խաղալու մասին, ամեն դեպքում միտք կա այլևս չխաղալ»,- հայտարարեց Վլադիմիր Հակոբյանը։

«Երբ հաշվարկ կատարվեց և պարզվեց, որ Հայաստանի թիմը դարձել է օլիմպիական չեմպիոն, ես գիտեմ՝ մի քանի ժամ թուրքական մամուլը չէր ցանկանում դա գրեր, նշեր։ Ինչքան գիտեմ մեկ թերթում է գրված եղել։ Արդեն արարողության ժամանակ հնչեց մեր Հիմնը, բարձրացվեց Եռագույնը»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանի խոսքերն է մեջբերում Sport News.am:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000