Որոնել
Արխիվ
12.09.2012  12:34

Լևոն Արոնյան. «Չեմ կարող նկարագրել այն ջերմությունը, որը ստացավ մեր թիմը»

Աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի տանը մեկնարկած ասուլիսում մեկնաբանել է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի արդյունքները։

«Օլիմպիադայի սկզբից մինչև վերջ, դա մի հեքիաթ էր, և դա կարծես հիմա էլ շարունակվում է։ Այն ջերմությունը, որ ստացավ մեր թիմը՝ այնպիսի զգացում է, որ չեմ կարող նկարագրել: Հուսով եմ, որ մի անգամ էլ կապրեմ այս ամենը, ուղղակի շատ ցնցված և ազդված եմ: Բոլորին շատ-շատ շնորհակալ եմ: Դեռ ուրախությունը չի անցել, չենք մտածում վաղվա օրվա մասին, բայց երևի թե մի շաբաթ  կհանգստանամ»,-հայկական շախմատի առաջատարի խոսքերն է մեջբերում Sport News.am-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երրորդ անգամ նվաճեց Օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը։ Հայաստանը նաև եռակի բրոնզե մեդալակիր է։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000