
Կազանում մեկնարկեց թեքվանդոյի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 2 մարզիկ:
Մրցաշարի 1-ին օրը ասպարեզ դուրս եկած 2010թ.-ի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, 58կգ քաշային Հայկազ Սամվելյանը մեկնարկեց հաղթանակով, ու 6:5 հաշվով առավելության հասավ շվեյցարացի Ժերմեն Ջեյմսի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 6:9 հաշվով պարտվեց իսպանացի Ժոել Բոլինա Գոնսալեսին, ու զրկվեց օլիմպիական ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:
58կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց ռուսաստանցի Ալեքսեյ Դենիսենկոն, ով եզրափակչում 4:3 հաշվով պարտության մատնեց հենց Գոնսալեսին:
ՀՀ 2-րդ պատվիրակը՝ 2008թ.-ի տղամարդկանց Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանը ելույթ կիրակի վաղը՝ հունվարի 29-ին:
ամիս
շաբաթ
օր