
Իրանի 1-ին խմբի առաջնության 16-րդ տուրում Սամվել Դարբինյանի գլխավորած «Սայփա Շոմալը» արտագնա խաղում 1:0 հաշվով առավելության հասավ Մաշադի «Աբումոսլեմի» նկատմամբ, որի դարպասը պաշտպանում է ՀՀ ազգային հավաքականի նախկին դարպասապահ Մայիս Ազիզյանը:
Այս հաղթանակից հետո 24 միավոր վաստակած «Սայփա Շոմալը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական և հաջորդ տուրում` փետրվարի 3-ին, սեփական հարկի տակ կհյուրընկալի առաջատարին՝ «Փայքանին»:
ամիս
շաբաթ
օր