
Յարոսլավլի «Շիննիկը» Թուրքիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անցկացրեց ավստրիական «Կապֆենբերգի» հետ: Հանդիպումը, որն ընդհատվեց 75-րդ րոպեին լուսավորության հետ կապված խնդիրների պատճառով, ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Այդ մասին հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց անմիջապես ընդմիջումից հետո:
Հաջորդ հանդիպումը Յուրի Գազաևի սաները կանցկացնեն փետրվարի 3-ին` ռումինական «Վոինտայի» հետ:
ամիս
շաբաթ
օր