
«Կրասնոդարի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Արթուր Ադամյանը, ով Կիսլովոդսկում մարզվում էր «Բալթիկայի» հետ, չի մնա կալինինգրադյան ակումբում, հաղորդում է onedivision.ru կայքը:
«Բալթիկան» պայմանագիր չի կնքի կիսապաշտպանի հետ, և թիմը կմեկնի իր երկրորդ հավաքին առանց հայ ֆուտբոլիստի:
Ավելացնենք, որ Երևանի «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի որդին անցած տարի ելույթ էր ունենում ՌՊԼ-ի ակումբների փոխարինողների կազմերի առաջնությունում և 19 խաղերում դարձել էր 3 գոլի հեղինակ:
ամիս
շաբաթ
օր