Որոնել
Արխիվ
28.01.2012  01:20

Խավի. «Ռեալի» ֆուտբոլիստները չեն կարողանում պարտվել»

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավի Հերնանդեսը Իսպանիայի թագավորական գավաթի 1/4-րդ եզրափակչի Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումից (2:2) հետո բավականին կոշտ ձևով է մեկնաբանել «Արքայական» ակումբի ֆուտբոլիստների պահվածքը:

«Հանդերձարանում «Ռեալի» ֆուտբոլիստները չափազանց դժգոհ էին: Անհավատալի է, որ նրանք չեն կարողանում պարտվել: Իսկ ինչ վերաբերում է Լասի և Մեսսի միջադեպին, ապա ասեմ, որ այդ ժամանակ աննկատ մնաց Դիարայի խախտումը և դեղին քարտով պատժվեց Մեսսին: Իսկ Լասը չզգուշացվեց, քանի որ նա արդեն դեղին ուներ, իսկ պետք էր պարզապես հեռացնել նրան: Այդ դրվագում «Ռեալի» ֆուտբոլիստը խաղաց կենդանու պես» ,- Խավիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը, հղում տալով «Բարսելոնայի» պաշտոնական հեռուստաալիքին:

Հավելենք, որ «Բարսելոնան» իր պաշտոնական վեբ կայքում չեր հրապարակել այդ տեսագրությունը և այժմ հայտնի չէ, թե ինչպես է այն հայտնվել մամուլում: Գործի վերաբերյալ անցկացվում է հետաքննություն:

ArmFootball.com


http://uk.soccerway.com/national/armenia/premier-league/2011/regular-season/

Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Սերբիա հանդիպումը
Հայաստան - Սերբիա 0:0
Հայաստան - Սերբիա 1:0
Հայաստան - Սերբիա 0:1
Հայաստան - Սերբիա 1:1
Հայաստան - Սերբիա 2:0
Հայաստան - Սերբիա 0:2
Հայաստան - Սերբիա 2:1
Հայաստան - Սերբիա 1:2
Հայաստան - Սերբիա 2:2
Հայաստան - Սերբիա 3:0
Հայաստան - Սերբիա 0:3
Հայաստան - Սերբիա 3:1
Հայաստան - Սերբիա 1:3
Հայաստան - Սերբիա 3:2
Հայաստան - Սերբիա 2:3
Հայաստան - Սերբիա 3:3
այլ հաշիվ