
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին անդրադարձել է մրցավարների գործողություններինիր թիմի վերջին հանդիպումներում:
«Մենք ամենևին էլ ինչ-որ դավադրության զոհ չենք: Կարծում եմ` երբ խաղերը հաջորդում են մեկը մյուսին, ապա հոգնածությունը զգացվում է նաև մրցավարների աշխատանքի վրա:
Նրանք էլ հոգնում են այնպես, ինչպես խացողներն ու մարզիչները: Երբ երկու-երեք օրը մեկ խաղեր ենք անցկացնում, ապա դժվար է լինում բոլորի համար»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Նշենք, որ «Լիվերպուլի» դեմ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղից հետո Մանչինին հայտարարել էր, որ մրցավարի կոպիտ սխալը թույլ չի տվել իր թիմին մտնել եզրափակիչ:
ամիս
շաբաթ
օր