Որոնել
Արխիվ
27.01.2012  22:09

Շախմատ. Վեյկ ան Զեե. Արոնյանն անակնկալ պարտություն կրեց

Հոլանդիայում շարունակվող Վեյկ ան Զեեի շախմատային փառատոնի A խմբի մրցաշարի 11-րդ տուրում անակնկալ պարտություն կրեց առաջատարը` Լևոն Արոնյանը: Նա սպիտակ խաղաքարերով զիջեց մրցաշարի ետնապահ Դավիդ Նավարային: Ի դեպ, սա չեխ գրոսմայստերի առաջին հաղթանակն էր մրցաշարում:

Արոնյանին հետապնդող ուկրաինացի Վասիլի Իվանչուկը ևս անհաջող հանդես եկավ այս տուրում` սպիտակներով պարտվելով Բորիս Գելֆանդին: Իվանչուկի սայթաքումից օգտվեցին ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովը և նորվեգացի Մագնուս Կառլսենը: Առաջինը սևերով պարտության մատնեց իր հայրենակից Վուղար Հաշիմովին, իսկ երկրորդը` սպիտակներով բուլղարացի Վեսելին Տոպալովին:

Երկու շախմատիստներն էլ, շրջանցելով ուկրաինացուն, կիսում են 2-րդ տեղը` ընդամենը կես միավորով ետ մնալով Արոնյանից: Սերգեյ Կարյակինը հաղթեց Լուկ վան Վելիին, Ֆաբիանո Կարուանան` Անիշ Գիրիին: Այս տուրում միակ ոչ-ոքին գրանցվեց Գատա Կամսկու և Հիկարու Նակամուրայի պարտիայում:

11 տուրից հետո`

Արոնյան - 7,5, Կառլսեն, Ռաջաբով - 7, Իվանչուկ, Կարուանա - 6,5,  Նակամուրա - 6, Կամսկի, Կարյակին - 5,5, վան Վելի, Գելֆանդ - 5, Գիրի, Տոպալով, Հաշիմով - 4, Նավարա - 3,5:

Վաղը հունվարի 28-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ:

C խմբի մրցաշարում Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ադհիբանի հետ:

ArmFootball.com



http://uk.soccerway.com/national/armenia/premier-league/2011/regular-season/

Հարցում
Ի՞նչ հաշվով կավարտվի Հայաստան - Սերբիա հանդիպումը
Հայաստան - Սերբիա 0:0
Հայաստան - Սերբիա 1:0
Հայաստան - Սերբիա 0:1
Հայաստան - Սերբիա 1:1
Հայաստան - Սերբիա 2:0
Հայաստան - Սերբիա 0:2
Հայաստան - Սերբիա 2:1
Հայաստան - Սերբիա 1:2
Հայաստան - Սերբիա 2:2
Հայաստան - Սերբիա 3:0
Հայաստան - Սերբիա 0:3
Հայաստան - Սերբիա 3:1
Հայաստան - Սերբիա 1:3
Հայաստան - Սերբիա 3:2
Հայաստան - Սերբիա 2:3
Հայաստան - Սերբիա 3:3
այլ հաշիվ