
Կրասնոդարի «Կուբանն» ավարտում է իր ուսումնամարզական հավաքը Իսպանիայի Օլիվա Նովա քաղաքում: Ուրբաթ օրը թիմը հերթական ստուգողական խաղում 0:1 հաշվով զիջեց նորվեգական «Օդդ Գրենլանդին»:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին խաղադաշտ է դուրս եկել անմիջապես ընդմիջումից հետո և մասնակցել է երկրորդ խաղակեսին` ակտիվացնելով թիմի խաղը:
Սա Դան Պետրեսկուի թիմի վերջին ստուգողական հանդիպումն էր այս հավաքի շրջանակներում: Վաղը թիմը կվերադառնա Կրասնոդար:
ամիս
շաբաթ
օր