
Փետրվարի 3-9-ը Իսպանիայում կկայանա Marbella CUP 2012 միջազգային մրցաշարը,, որին կմասնակցի նաև Սամարայի «Կռիլյա Սովետովը»:
Առաջին խաղում, որը կկայանա փետրվարի 3-ին Ռոման Գրիգորյանի թիմակիցները կխաղան Կիևի «Դինամոյի» դեմ: Այս զույգի հաղթողը փետրվարի 6-ին կխաղա Մոսկվայի ԲԿՄԱ-ի և լեհական «Լեխի» զույգի հաղթողի դեմ:
Նույն օրը այս զույգերի պարտվողները ևս կհանդիպեն միմյանց: Եզրափակիչ հանդիպումները կկայանան փետրվարի 9-ին:
Ավելացնենք, որ մյուս խմբում միմյանց կհանդիպեն «Գուանչժոու» (Չինաստան) - «Զեստաֆոնի» (Վրաստան) և «Ռուբին» (Ռուսաստան) - «Տիմիշոարա» (Ռումինիա) զույգերը:
ամիս
շաբաթ
օր