
Դոնեցկի «Մետալուրգի» հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեկնաբանել է իր թիմի և ռումինական «Աստրայի» միջև կայացած ընկերական հանդիպումը (0:1):
- Սա մեր հավաքի վերջին հանդիպումն էր, այդ պատճառով մենք փոքր-ինչ հոգնած տեսք ունեինք: Այնուամենայնիվ դա պատճառ չի կարող հանդիսանալ մեր պարտության համար: Մենք մեծ ցանկություն ունենք աշխատել և լավագույն ձևով նախապատրաստվել առաջնությանը:
- Կառլե'ն, մեկ րոպեում նշանակված երկու տասնմեկ մետրանոցները մեծ վիճաբանության առարկա դարձան: Ի՞նչ էր պատահել այնտեղ:
- Կարծում եմ, որ ոչ մի տասնմեկ մետրանոց էլ չկար: Մեր պաշտպանը նույնիսկ մոտիկ չէր կանգնած մրցակցին, և նրան չէր կարող կպնել: «Աստրայի» ֆուտբոլիստը որոշեց ընկնել, իսկ թուրք մրցավարը անհասկանալի որոշում կայացրեց: Հետո նա որոշեց կրկնել տալ հարվածը: Դմիտրի Վորոբյովը երկու դեպքում էլ հաջող խաղաց:
- Այսօր «Մետալուրգի» հարձակման գծում սրության պակաս կար:
- Այո, պետք էր ավելի արագ խաղալ դիրքային գրոհների ժամանակ: Այսօր մեր խաղում ամեն ինչ չէր, որ հաջող էր ստացվում: Մենք հոգնել էինք:
- Հավաքների ընթացքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունները շա՞տ էին:
- Այո, մենք գիտենք, որ պետք է կատարենք այս աշխատանքը: Կարծում եմ` բոլորն էլ քրտնաջան մարզվում էին, և դա իր արդյունքը կտա առաջնությունում:
ամիս
շաբաթ
օր