
Ինչպես ArmFootball.com-ի թղթակիցը տեղեկացավ գեղասահքի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, Սլավիկ և Սարգիս Հայրապետյան եղբայրները փետրվարի 1-5-ը գերմանական Օբերսդորֆ քաղաքում կմասնակցեն միջազգային ներկայացուցչական մրցաշարին:
Նշենք, որ 15-ամյա Սլավիկը բավական հաջող հանդես եկավ Շեֆիլդում ընթացող տղամարդկանց գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, և հայկակական գեղասահքի պատմության մեջ առաջին անգամ հաղթահարեց տղամարդկանց մենասահքի որակավորման փուլի արգելքը: Գերմանիայում կայանալիք մրցաշարը եղբայրների համար ուժերի փորձարկման հիանալի հնարավորություն կլինի առաջիկա առավել պատասխանատու մրցաշարերից առաջ:
Այսպես, Սլավիկը փետրվարի 27-ից մարտի 4-ը Մինսկում հանդես կգա աշխարհի պատանեկան առաջնությունում, իսկ ահա 19-ամյա Սարգիսը ելույթ կունենա մարտի 25-ից ապրիլի 1-ը ֆրանսիական Նիցցա քաղաքում կայանալիք մեծահասակների աշխարհի առաջնությունում:
ամիս
շաբաթ
օր