
Համաձայն «Փյունիկի» պաշտոնական կայքի` այս օրերին մայրաքաղաքի թիմում փորձաշրջան են անցնում երկու երիտասարդ հայ ֆուտբոլիստներ Վրաստանից, ինչպես նաև հայկական արմատներով երկու պատանի ֆուտբոլիստ Ռուսաստանից:
Նրանցից մեկը Մոսկվայի «Սպարտակի» և ԽՍՀՄ հավաքականի նախկինում հայտնի դարպասապահ Ռենատ Դասաևի դարպասահների դպրոցի սան է:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հայաստանի փոխչեմպիոնները ստուգողական խաղում կհանդիպեն Գյումրիի «Շիրակի» հետ: Խաղը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում` Երևանի ժամանակով 11:30:
ամիս
շաբաթ
օր